Ապրիլի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ԳԱԱ) կայացավ ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը:
ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ 2015 թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումով հանդես եկած ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված է 60 ակադեմիկոս եւ 59 թղթակից անդամ, ԳԱԱ աշխատողների թիվը 40186 է, որոնցից 2451-ը գիտական աշխատողներ են:
Նա հայտնեց, որ անցյալ տարի իրականացվել է 70 դրամաշնորհային ծրագիր՝ 500 000 դոլար արժողությամբ: ԳԱԱ նախագահը խոսելով մեր գիտնականների հաջողությունների մասին, հայտնեց, որ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը 2015-ին արժանացել է ICO Galileo Galilei Award մրցանակին, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծվել է դյուրակիր ռադարային համակարգ, կատարվել է Հայաստանի տարածաշրջանի եւ Կովկասի ժամանակակից երկրադինամիկայի եւ մայրցամաքային դեֆորմացիայի արագության գնահատման սեյսմիկ վտանգի որոշում եւ այլն:
Մարտիրոսյանն ասաց, որ 2015 –ին ԳԱԱ-ն պետական բյուջեից ստացել է 6951153200 դրամ ֆինանսավորում: Նա ասաց, որ խնդիր է, ու հարկ է՝ գիտական աշխատանքը դարձնել այնքան հրապուրիչ, որ երիտասարդները գան ոլորտ, նրանք նաեւ պետք է կարողանան գիտական աշխատանքով սոցիալական հարցեր լուծել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ