Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետած 32-ամյա Հովհաննես Մուրադյանի (նկարում) հայրը՝ Սերգեյ Մուրադյանը, երեկ տեղեկացրել է, որ որդին բողոքում էր իշխանություններից. «Քոչարյանից բռնած՝ Սերժ Սարգսյանից, Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Ալիև ու Օբամա բողոքում էր։ Բողոքում էր, թե էս ժողովրդին ինչ օրն եք գցում, ասում էր՝ մեր ջահել երեխեքին տանում են՝ կոտորում են, մի խոսքով…»,- ասել է հայրը։
Նա հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի փոխարեն կարող էր լինել քաղաքական վերնախավի մեկ այլ ներկայացուցիչ։
Սերգեյ Մուրադյանը նշել է, որ որդին, որը, հիշեցնենք, սույն գործով նախօրեին ձերբակալվեց, արդեն մի քանի տարի է, հոգեկան խնդիրներ ունի՝ տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ եւ հաշվառված է Ավանի հոգեբուժարանում։ Հովհաննես Մուրադյանի ձերբակալությունից հետո հայրը հայտնաբերել է, որ որդին նշանակված դեղերը չի ընդունել, պահել է դրանք եւ համոզված է, որ դրա հետեւանքով նրա հիվանդությունը սրվել է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում