Ապրիլի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) կայացավ ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը:
Ժողովին մասնակցում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Ազգային ժողովի, նախարարությունների ներկայացուցիչներ, գիտական հասարակայնությունը:
ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ԳԱԱ 2015 թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումով հանդես եկավ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
Իր հայրապետական խոսքն էր բերել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Կարդացեք նաև
«Իբրեւ գիտության սերմնացան՝ հայոց ստեղծարար ոգով գիտնականը կատարում է իր առաքելությունը, որը իրագործվում է հային բնորոշ պատվախնդրությամբ»,-ասաց սրբազանը:
Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ այս ժողովը պատեհ առիթ է հայ գիտնականների անելիքները նախանշելու եւ արածները ամփոփելու համար: Հավաստիացրեց, թե գիտության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, ու այս տարի էլ ոլորտի ֆինանսական հնարավորությունները մեծացել են, համաշխարհային հեղինակավոր գիտական կենտրոնների հետ կապի մեջ է Հայաստանը:
Վարչապետը անդրադարձավ նաեւ «Հորիզոն 2020»-ին մեր գիտնականների մասնակցությանը: Նաեւ շեշտեց. «Մենք պարտավոր ենք գիտության ոլորտը դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից»:
ԳԱԱ նախագահը խոսելով մեր գիտնականների ստեղծած գիտական արդյունքներից, ասաց, որ դրանք կարող են օգտագործվել պաշտպանական ոլորտում: Նա առաջարկեց նաեւ այդ նպատակով մի մարմին ստեղծել ԳԱԱ համակարգում:
ԳԱԱ նախագահը լուսապատկերներով ներկայացրեց գիտական արդյունքները եւ միջազգային գիտական հանրության կողմից հայ գիտնականներին տրված գնահատականները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հիմա մարմինը կստեղծեն, իհարկե: Հիշհում էք ռուսական մի լավ ֆիլմ կար “Կալինա Կրասնայա” այնտեղ Շեդրինն էլ էր հավաք կազմակերպել և խորհուրդ էր տալիս կամաց ուտել, դանդաղ ծամելով: