Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը ստորացուցիչ չի համարում Մոսկվա գնալը

Ապրիլ 20,2016 10:33

Ապրիլի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Aravot.am-ը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ ինչու Մոսկվայից վերադառնալուց հետո հրապարակային ելույթով հանդես չեկավ: Խոսքը ապրիլի 12-13-ը Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասին էր, որը պետք է կայանար Երեւանում, սակայն տեղափոխվեց Մոսկվա Ղազախստանի պահանջով:

Վարչապետը պատասխանեց, որ այդ մասին քանիցս արծարծվել է, բայց կոնկրետ որտեղ եւ երբ՝ չմանրամասնեց:

Հարցրինք՝ կիսո՞ւմ է շրջանառվող այն տեսակետը, որ իր՝ Մոսկվա մեկնելը ստորացուցիչ էր Հայաստանի համար: Ոչ՝ պատասխանեց Հովիկ Աբրահամյանը եւ մտավ ԳԱԱ դահլիճ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930