Ի՞նչ իմաստ ունեն այս համազգային դրամահավաք-պարենահավաքները՝ ռազմաճակատ ուղարկվող բարձված էշելոններով։ Այնպիսի տպավորություն է, կարծես 1914 թվականն է, եւ պետություն չունեցող հայերն իրենց ձեռքն են վերցրել իրենց բանակը սնել-զինելու գործը։
Կամ՝ ռազմաճակատի գիծ մեկնող խառնիխուռն ու անձնազոհ մարդկանց՝ ֆիդայիների այս ջոկատները մեզ վերադարձնում են 1991 –92 թվականները, երբ պետական բանակ չկար, եւ որսորդական հրացաններով զինված կամավորների միջոցով էին փորձում սահմանը պահել ու մարդուժով պաշտպանել հայրենիքը ոսոխից։
Այնպիսի տպավորություն է, որ այս 20 տարին չի եղել, եւ մենք նույն կետում ենք, որտեղ էինք սովետի քանդվելու պահին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում