Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Քաղաքացիական պայմանագիրը» չպետք է մտներ պայքարի մեջ». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 20,2016 09:00

Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարած քաղաքականության մասին խոսում է քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

-Պարոն Քոչարյան, դեռ ամիսներ առաջ, երբ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Նիկոլ Փաշինյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հրավիրել էր միանալ իրենց եւ միասին պայքարել իշխանությունների դեմ, ՔՊ-ի դիրքորոշումը մերժողական էր եղել՝ մեկնաբանությամբ, թե չեն միանա մի կառույցի, որի քաղաքականությունը հայտնի չէ: Սակայն, ինչպես տեսանք, Հրազդանում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող Սասուն Միքայելյանը պարտվեց: Ինչո՞վ են տարբերվում այս քաղաքական ուժերը։

-Ի սկզբանե ասեմ՝ գնահատականներ չեմ ուզում տալ: «Նոր Հայաստանը», այնուամենայնիվ, արդեն երկար ժամանակ՝ մոտ տարիուկես, պայքարի մեջ է: Սակայն այդպես էլ չի կարողանում համակիրների որոշակի զանգված հավաքել:

Թեեւ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում հայտնի գործիչ է, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը», կուսակցության մյուս անդամները, հիմնականում նոր դեմքեր են: Ես կարծում եմ, որ այս կուսակցությանը ժամանակ է պետք ինչ-որ ձեւով հասարակությանը ներկայանալու համար:

Ինչ վերաբերում է Հրազդանի ընտրություններին (իմ անձնական կարծիքն եմ հայտնում), ապա «Քաղաքացիական պայմանագիրը» չպետք է մտներ պայքարի մեջ, թեեւ բավականաչափ ձայներ հավաքեց:

Բացի դրանից՝ Սասուն Միքայելյանն առանց «Քաղաքացիական պայմանագրի» էլ դեռ մի քանի տարի առաջ ընտրությունների ժամանակ բավական մեծ թվով ձայներ էր հավաքել:

     -«Քաղաքացիական պայմանագիրը» առաջ էր քաշել նաեւ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ «6000 դիտորդի» գաղափարը: Հրազդանի ընտրություններով կուսակցությունը կարողացա՞վ ապացուցել վերոնշյալ գաղափարի նպատակահարմարությունը:

-Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագրի» համար Հրազդանը շատ լավ փորձադաշտ էր եկող տարվա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930