Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, այսօր Մոսկվայում փոխնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Թեֆթին։ Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկացի դիվանագետի խնդրանքով։
Կարասինը և Թեֆթը քննարկել են Անդրկովկասում ստեղծված իրավիճակը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում