Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մասնագետներն անօդաչու սարքեր եւ այլ զինտեխնիկա են ստեղծում

Ապրիլ 19,2016 23:01

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայ մասնագետները անօդաչու սարքեր ստեղծելու եւ այլ զինտեխնիկայի միջոցներ ստեղծելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տանում.

«Կառույց են ստեղծել, որտեղ կամավոր հիմունքներով հարյուրավոր ինժեներներ են միավորվել: Հիմա այդ կառույցը մի քանի բաժիններ ունի, օրինակ, թռչող սարքերի հայտնաբերում, կառավարման համակարգեր եւ այլն: Այդ խնդիրներով են զբաղվում ինժեներները, քննարկում են: Երբ զգանք, որ պատրաստ են, կդիմենք նախարարությանը, որ կարողանանք հրաման ունենանք դրա նախատիպերը սարքելու, փորձարկելու: Մեզ մոտ միշտ համագործակցությունը կա, հիմա ուղղված է երկիրը պաշտպանելուն»,- ասաց պարոն Վարդանյանը:

Դեռ 1 տարի առաջ ԱԺ լսումների ժամանակ Կարեն Վարդանյանը, խոսելով «բանակի փուչիկի ու բլեֆի» մասին ասել էր, որ ՊՆ-ն ինչ-ինչ պատճառներով իրենց մի շարք առաջարկներ բանակի արդիականացման հետ կապված անտեսում է: Սեյրան Օհանյանն էլ արձագանքել էր, որ գործուն առաջարկներ չեն ստացել, դրա համար էլ անտեսել են:

Կարեն Վարդանյանի խոսքերով՝ «Եթե մեր բանակի դեմքը պարզելու համար պետք է ինչ-որ բան արդարանան, թող արդարանան: Ես ամեն ինչ ասել եմ, թող պետական մարմինները գան, ինձ ասեն՝ ինչի՞ ես սուտ ասում»:

Ըստ Կարեն Վարդանյանի, իրենց առաջարկներն ավելի մատչելի են լինելու, քան դրսից գնվածը. «Մատչելի է բնականաբար, եթե այլ երկրներից մասնագետներ չեն հրավիրվում, նրանք ձեր կողքին են, նաեւ ունեն հայրենասիրական մղումներ եւ այդ գիտելիքն էլ մնում է երկրում, կուտակվում է, բնականաբար այդ ամենը բերում է նրան, որ դա ավելի մատչելի է դառնում, քան այն դեպքում, երբ պիտի ուրիշից առնեիք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տաթևիկ says:

    ԿԵՑՑԵՔ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ !!

  2. henri says:

    Առաջին անգամ չէ որ այս գոտեպնդիչ լուրը կը կարդամ մեր մամուլին մէջ;
    Գործնականին մէջ նման կը թուի շատ մը ուրիշ հրապարակուած -չգործադրուած հաղորդումներու;
    Այդ է պատճառը որ չեմ փութար ԿԵՑՑԵՆ ՄԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ գոչելու;
    Իմաստուն հռոմայեցիները /կը թուի թէ այն օրերուն ալ նման փուչիկներ թռցնողներ կային/ ստեղծած են գործնական ասացուածք մը ” VERBA VOLANT – OPERA MANENT . / Խօսքերը կը թռչին – Գործերը կը մնան ; Օն առաջ ուրեմն` գործենք և արդիւնքը տեսնենք ; Մեր կտրիճ տղաքը մեզի տուին այնպիսի քաջալերանք մը /առանց աղմուկի/ որ մենք հզօրացած կը զգանք ազգովին;

  3. henri says:

    Կոնկրետ խոսողներ Հայաստանի հասարակությանը պետք չեն, պետք են կոնկրետ գործեր, անձնական օրինակներ: Ունա՞կ է դրան Վարդան Այվազյանը, եւ նրա որեւէ կուսակից, թե՞ ոչ: Հայկական զինուժի տասնյակ զոհերը հենց այդ խոսքերի ու ճառերի հետեւանքն են, հետեւանքն են այն բանի, որ իշխանություն կոչվածը ճառերից ու ճամարտակությունից բացի երկու տասնամյակ չի զբաղվել ոչնչով, չի լուծել ռազմավարական կարեւորագույն հարցեր, չի պատրաստվել նոր պատերազմի, այլ ննջել է հնի դափնիների վրա:

    Այդ ամենի համար իրենց կյանքով վճարեցին 7 տասնյակ լուսավոր հայորդիներ, մեկը մեկից խիզախ, մեկը մեկից նվիրյալ: Նրանք չէին խոսում, նրանք կռվում էին եւ կկռվեին անձնապես շատ ավելի պաշտպանված իրավիճակում, եթե Հայաստանում իշխանությունը խոսելու փոխարեն գործ աներ՝ քառորդ դարում գոնե կեսն աներ այն ամենի, ինչը չորս օրում արեցին մեր տղաները»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930