Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրադադարն էլ ժամանակավոր երեւույթ է». Ռազմական փորձագետ

Ապրիլ 19,2016 21:30

«Հիմա հենց պատերազմ է, հրադադարն էլ ժամանակավոր երեւույթ է, առավել եւս, որ բանավոր պայմանավորվածություն է: Փաստաթղթով դա որեւէ կերպ հիմնավորված չէ, նույնիսկ առաջվա հրադադարը, որ փաստաթղթով էր, ստորագրված, այնպես չէ, որ լիովին պահպանվում էր, ուր մնաց այս դեպքում, երբ ավելի շատ լայնամասշտաբ գործողությունների ժամանակավոր ընդհատման մասին բանավոր պայմանավորվածություն է: Արդեն մի քանի տարի է՝ ասում են չի բացառվում, որ ադրբեջանցիները նոր գրոհ սկսեն, իսկ ապրիլյան մարտերից հետո առավել եւս չի բացառվում»,- կարծում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Ըստ փորձագետի, հնարավոր է այս պահին ադրբեջանական ու հայկական կողմերը սպասում են հարմար քաղաքական պահի, ինչ-որ պաշարների, ռեսուրսների կուտակման:

Անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին, թե ՌԴ-ն վերցնում է Ղարաբաղյան էստաֆետան եւ ցավոտ փոխզիջումների ճանապարհով է պատրաստվում լուծել կոնֆլիկտը ռազմական փորձագետը շարունակեց. «Եթե ռուսական կողմը կարգավորելու լուրջ մտադրություն ունենար, վաղուց կկարգավորեր, չէր սպասի: Այս պահի դրությամբ որեւէ նման միտում կամ ազդանշաններ, որ ՌԴ-ն ինչ-որ բան է  ուզում կարգավորել, չեմ տեսնում: Երեւի թե ՌԴ-ի շահերից չի բխում հենց իր սահմանների մոտ լայնամասշտաբ պատերազմ հրահրելը, բայց չեմ պատկերացնում՝ ինչպես են պատրաստվում ինչ-որ բան կարգավորել, այնպես որ դա նոր պատերազմի չբերի»:

Անդրադառնալով «Շփման գծում հայ զինվորները ոչնչացրեցին հակառակորդի դարանակալած տանկը » լուրերին՝ փորձագետն ասաց. «ՊԲ-ից ասել են, որ նման միջադեպ չի եղել, դա միակ բանն է, որ գիտեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930