Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը

Ապրիլ 19,2016 20:22

«Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի կողմից նախորդ տարի  հրատարակվել է 167 գիրք, որից 20-ը` արտասահմանում, 882 հոդված, որից 167-ը` արտասահմանում: Միտումը դրական է, քանի որ նախկինում ավելի քիչ գրքեր և հոդվածներ էին հրատարակվում արտասահմանում»,- այս մասին այսօր ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում խոսեց  Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

P4190035

Պարոն Սուվարյանը  ժողովի ընթացքում ներկայացրեց 2015թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները. « Մեր բաժանմունքը հրատարակում է ակադեմիայի ստեղծած գրքերի գրեթե 90 տոկոսը և  հոդվածների 54 տոկոսը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 9 ակադեմիկոս, 19 թղթակից անդամ: 2015 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդես»-ի, «Բանբեր հայագիտության» հանդեսի և «Լրաբերի» 3-ական համար: Բացի այս հանդեսներից նախորդ տարում ստեղծվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային հանդեսը, այն միայն անգլերենով է հրատարակվում: Հանդեսը սկսել է թողարկվել ապրիլից և ընդամենը երկու համար է թողարկել, բայց այն այսօր կարդում են 111 երկրներում»:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսը նշեց, որ հաշվետու տարում կազմակերպվել են 22 միջազգային և 24 հանրապետական գիտաժողովներ: Նա նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին. «2015թ. մի շարք հրատարակություններ և գիտական միջոցառումներ նվիրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մասնավորապես հրատարակվել է 56 գիրք, որից 16-ը` արտասահմանում, 223 հոդված, որից 49-ը` արտասահմանում, կազմակերպվել և անցկացվել են 26 միջազգային և 29 հանրապետական գիտական միջոցառումներ, այդ թվում «Հայոց ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին զեկուցումներով մասնակցել են ինչպես հայաստանյան գիտնականներ, այնպես էլ արտասահմանյան 25 հայագետ»:

Պարոն Սուվարյանը խոսեց նաև լուծման ենթական որոշ հիմնախնդիրների մասին. «Մեզանում խիստ քիչ են միջգիտակարգային համատեղ մշակումները. թույլ է կոորդինացիան:  Միջազգային գիտական կապերը մեր հաջորդ խնդիրն է, թեև  ունենք շատ հրապարակումներ արտասահմանում, բայց թերևս ակտիվ չեն մեր միջազգային կապերը»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930