«Առավոտի» հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի ջազային ավանդույթների ու ունկնդրի մասին, ճանաչված ջազային երաժիշտ Գարի Քյոսայանն ասաց, որ կա հաստատուն հանդիսատես, որն իսկապես ջազ է սիրում: «Այդ հանդիսատեսին չեն կարող խաբել ու ջազի անվան տակ ուրիշ բաներ մատուցել…Հաճախ այնպիսի՜ երգեր են վերցնում, օրինակ «Աման Թելոն» ու ասում են՝ ջազ երեկո ենք անում: Մինչդեռ «Աման Թելոյով» ջազ երեկո չեն անում, ջազը մնում է ջազ, ինքը էլեգանտ արվեստ է»,-համոզված է ջազի վարպետը:
Գարի Քյոսայանի ու նրա՝ ապրիլի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգի մասին՝ ապրիլի 20-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ