Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գեւորգ Սաֆարյանի գործով բողոքը

Ապրիլ 19,2016 17:42

Վերաքննիչ քրեական դատարանում ապրիլի 19-ին Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու եւ կալանքը գրավով փոխարինելու հարցով վերաքննիչ բողոքը քննվեց: Նշենք, որ այս դատական նիստին մասնակցում էր նաեւ Գեւորգ Սաֆարյանը:

Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժել:

Դատական նիստի ընթացքում Գեւորգ Սաֆարյանը իր իրավական հիմնավորումներն է բերել. «Գեւորգը շատ իրավական հիմնավորումներ վկայակոչելուց հետո հայտարարեց, որ սա քաղաքական հայացքների համար հետապնդում է իր նկատմամբ, որ վերջին տարիներին ոստիկանության մարմինները եւ իշխանական մարմինները իր նկատմամբ հետապնդում են իրականացնում: Եվ ինքն ասաց, որ ինքը քաղաքական բանտարկյալ է, որովհետեւ ըստ էության, իր նկատմամբ մահափորձ է եղել չի բացահայտվել, բազմաթիվ բռնություններ են եղել, չեն բացահայտվել, եւ նույնը վերջին ժամանակներում»:

Gevork_Safaryan_3 Gevork_Safaryan_1 Gevork_Safaryan_4

Նա ընդգծեց, որ դատարանի վերաբերմունքը մենք անգամ եւս հաստատեց Գեւորգի այն միտքը, որ իր նկատմամբ հալածանքները, քաղաքական հետապնդումները շարունակվում են:

Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ գործի նախաքննությունը հավանաբար կավարտվի վաղը, մի քանի օրից գործը արդեն երկրորդ անգամ կուղարկվի դատախազին. «Այս պահին արդեն ակնհայտ է թե՛ դատախազների մոտեցումը, թե՛ քննչական մարմինների մոտեցումը, որ շատ խիստ արարք է կատարել Գեւորգը, ըստ իրենց: Եվ այդ արարքի համար իրենք ամեն կերպ պայքարելու են, որպեսզի խիստ պատիժ լինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930