Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բախշյան. «Քեթրինի Միհրանը» պետք է դատվի

Ապրիլ 19,2016 17:27

«Իշխանություններին չի հաջողվելու թալանել եւ բարոյալքել երկիրը: Այն բարոյական վերելքը, որն այսօր ունի մեր հասարակությունը, լուրջ «սպառնալիք» է այս իշխանության համար: Իրենք չեն ուզում հասկանալ դա: Մտածում են` «Քեթրինի Միհրանը» հրաժարական տվեց, եւ կրքերը կհանդարտվեն, բայց ոչ` Միհրանը դեռ իր երեխաներին Փարիզից պետք է հետ բերի Հայաստան, նա պետք է դատվի եւ նրա հետ` շատերը»,-ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականն այսպես է մեկնաբանում Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Պետք է դատվեն նաեւ նրանք, որոնց առանձնատների լուսանկարներն են սոցցանցերում տարածվում: Բոլոր պաշտոնյաները պետք է պատասխան տան եւ այդ «տարած» գումարներով զինեն մեր բանակը: Հերիք եղավ, բոլ եղավ` մեր երեխաներին կենդանի թիրախ դարձնեն»,-ապրիլի 19-ին «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» նախաձեռնող խմբի բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930