Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող միգրացիայի և սահմանների կառավարման վերաբերյալ ծրագիրը

Ապրիլ 19,2016 17:10

2016թ. ապրիլի 19-ին Երևանում կայացավ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) կողմից իր նոր`«Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի ներկայացումը: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում է ՄՔՄՄԿ կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ:

Նոր այս ծրագրի մեկնարկի առթիվ ՄՔՄՄԿ կողմից հիմնական հայաստանյան գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կազմակերպվել է համաժողով: Ծրագրի նպատակը Հայաստանում միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտների համապատասխանեցումն է ԵՄ չափանիշներին: Ծրագիրը մասնավորապես ուղղված է պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, առևտրի խթանմանը և ԵՄ ու Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր երկխոսությանը նպաստելուն: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ համապատասխան գերատեսչությունների, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության, միջազգային կազմակերպությունների, ԵՄ անդամ պետությունների, կրթական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Համաժողոովի նպատակն է շեշտել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները միգրացիայի, սահմանների կառավարման և շարժունակության ոլորտներում:

Իր բացման խոսքում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց միգրացիայի կարևորությունը միջազգային և եվրոպական օրակարգում և ԵՄ ներդրումը Հարևանության ծրագրի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի, միգրացիոն համակարգերում: ՄՔՄՄԿ արևելյան ուղղության գծով տնօրեն պրն Մարթայն Փլույմը ներկայացրեց Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում երկարատև հարարբերությունները և հիմնական ձեռքբերումները՝ շեշտելով նոր ծրագրի դերը ԵՄ-Հայաստան համագործակցության և երկխոսության հարցում: Բացման խոսքով հանդես եկան նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար պրն Արամ Թանանյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ պրն Արտաշես Բախշյանը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ պրն Բրեդլի Բուզետտոն և ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ պրն Պարույր Հովհաննիսյանը:

MHM0103753-copy

Համաժողովի ընթացքում քննակվեցին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում Հայաստանի գերակա խնդիրները, առևտրային միջանցքների նշանակությունը, ինչպես նաև ներկայացվել են ծրագրի ռազմավարությունն ու նպատակները: Ծրագրով նախատեսված հիմնական արդյունքներն են՝ աջակցությունը ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման մասին հնարավոր երկխոսության նախապատրաստական աշխատանքներին, միջգերատեսչական համագործակցության հզորացումը՝ ՀՀ պետական սահմանի կառավարման համակարգում սահմանների համալիր կառավարման սկզբունքների ներդրման միջոցով, ինչպես նաև ՀՀ պետական սահմանի «Մեղրի» անցման կետի արդիականացման նպատակով համապատասխան մրցութային փաթեթի մշակումը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930