Շնորհիվ ՎՏԲ Խմբի աշխարհագրական տարածվածության, մենք հնարավորություն ունենք ներկայացնել այնպիսի պրոդուկտներ և ծառայություններ, որոնք հարմարավետ և շահավետ են սարքում ՎՏԲ Խմբի հաճախորդների համագործակցությունը տարբեր երկրներում։ ՎՏԲ Խումբը պրոդուկտ է մշակել Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների համար:
“Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկից դեպի ՎՏԲ-Վրաստան Բանկ, ՎՏԲ-Ուկրաինա Բանկ և ՎՏԲ-Ղազախստան Բանկ, ինչպես նաև հակառակ ուղղություններով փոխանցումների կատարման և վճարման համար կգործեն հատուկ/իջեցված սակագներ՝ փոխանցման գումարի 0.9% միջնորդավճար նախորդ 1.5% միջնորդավճարի փոխարեն:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից դեպի ՌԴ “Յունիստրիմ” դրամարկղերի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների միջնորդավճարի չափը կազմում է 0.35% ՀՀ դրամով և սկսած 0.5% արտարժույթով:
²Ûëûñ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում հանդիսանում է ակտիվ խաղացողներից մեկը,քանի որ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով հնարավոր է ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով: Բացի այդ, Դուք կարող եք օգտվել VTB Transfer ծառայությունից՝ փոխանցման գումարը քարտի վրա ստանալու համար զանգահարելով Սպասարկման կենտրոն:
Կարդացեք նաև
“Յունիստրիմ” արագ դրամական փոխանցումների համակարգը երկար տարիների ընթացքում հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի առավել հուսալի գործընկերներից մեկը, որը մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում արագ, ապահով և հարմարավետ իրականացնել դրամական փոխանցումներ: ՎՏԲ-Հայաստան, ՎՏԲ-Վրաստան, ՎՏԲ-Ուկրաինա և ՎՏԲ-Ղազախստան բանկերի միջև “Յունիստրիմ” համակարգով իրականցվող դրամական փոխանցումների համար սահմանված հատուկ սակագինը ՎՏԲ Խմբի նախագիծն է, որը հոգ է տանում իր հաճախորդների մասին` առաջարկելով նոր պրոդուկտներ և ծառայություններ առավել շահավետ պայմաններով: