Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կասեցվել է Թուրքիայի 30 տարվա անդամակցությունը Միջազգային ոստիկանական ասոցիացիային

Ապրիլ 19,2016 15:54

Ապրիլի 6-10-ը Չինաստանի Մակաո քաղաքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, Եվրոպոլի, Միջազգային ոստիկանական ասոցիացիայի և Չինաստանի կառավարության կողմից կազմակերպված «Ահաբեկչության դեմ պայքարի և գլոբալ անվտանգության կանխարգելման միջոցները» թեմայով կոնֆերանս: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ դեսպաններ և հյուպատոսներ: Կոնֆերանսի նպատակը՝ աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համատեքստում, մասնակիցների կարծիքների, մտքերի ու փորձի փոխանակումն էր, քանի որ ահաբեկչությունը սպառնում է ողջ մարդկությանը: Այս ներկայացուցչական միջոցառման ընթացքում բազմիցս բարձրաձայնվել է, որ Թուրքիան հովանավորում և քաջալերում է ահաբեկչական մի շարք կազմակերպությունների: Հայկական կողմը հիմնավորված փաստարկներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ՝ ընդգծելով Թուրքիայի հովանավորությունն ու դերակատարությունը: Զեկույցներով հանդես են եկել Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի նախագահ՝ գնդապետ Գրիշա Սարգսյանը և առաջին փոխնախագահ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, ովքեր ապացուցողական և համոզիչ փաստարկներով մանրակրկիտ ներկայացրել են իրողությունը: Արդյունքում՝ իրական ապացույցների հիման վրա Միջազգային ոստիկանական ասոցիացիային Թուրքիայի 30 տարվա անդամակցությունը կասեցվել է: Այս մասին որոշումն ընթերցել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ջորջ Կացառուպուլոսը:

004 003 002 005
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի նախագահ Գրիշա Սարգսյանը և առաջին փոխնախագահ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը կառույցի աշխատանքներին ակտիվ մասնակցության և միջազգային ոլորտում իրավական փոխհարաբերությունների ՄՈԱ-ի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների անշեղ կատարման համար պարգևատրվել են Մակաոյի ոստիկանության բարձրագույն պարգևներով, իսկ Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու հովանավորության ինքնավար միաբանության Մալթայի Ասպետներ կազմակերպության կողմից նրանց շնորհվել է Մալթայի Ուխտի Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշանի Ասպետի կոչում և աստիճան:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930