ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, մինչ կանցնեին բուն օրակարգին, հանձնաժողովում թեժ վիճաբանություն ծավալվեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև:
Պատճառը Վերահսկիչ պալատի մասին նոր օրենքի մշակման աշխատանքներում ընդդիմության չներգրավելն էր: «Սահմանադրության ընդունման ժամանակ ասվում էր, թե ընդդիմության օրենքն է: Ընդդիմությունն ի՞նչ մասնակցություն է ունենալո: Մենք չենք մասնակցում ոչ թե, որ չենք ցանկանում, այլ ուժեր, ռեսուրս չունենք: Դուք էնպես եք արել, որ 85%-ը դիմություն է»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Նա պահանջեց ժամանակ տալ և հնարավորություն ստեղծել, որ ինքն էլ մասնակցի օրենքի մշակմանը և ափալ-թափալ բաներ չանեն: Գագիկ Մինասյանը նշեց, որ դեռ ժամանակ կա, որ իրավական գնահատական տան օրենքին, հետո այն կուղարկեն փորձաքննության, կլինեն խորհրդարանական լսումներ և այս ամենը պետք է հասցնել այս նստաշրջանի ընթացքում. «Բոլոր դիտարկումների հետ համաձայն եմ, բացի ափալ-թափալ բառերից»: «Ափալ-թափալ բառերը հայերեն բառեր են: Ես պահանջում եմ, որ հանդիպումների ժամանակացույցն ուղարկեք ինձ, ինչպես նաև՝ ուղարկեք անխտիր բոլոր թղթերը: Կարող է` ես գիշերն եմ կարդում, ձեր ի՞նչ գործն է, պարտավոր եք ուղակել»,- հակադարձեց Հրանտ Բագրատյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ