Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջնագծում օգնությունները շարունակվում են

Ապրիլ 19,2016 15:36

Ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց սահմանին աջակցություն ցուցաբերելու հետ կապված խնդիրներ: Մարզպետն իր խոսքում նշեց, որ մարզի կազմակերպությունները շարունակում են դրամական փոխանցումներ կատարել «Արցախի օգնության հիմնադրամին», բազմաթիվ կազմակերպություններ էլ տարբեր առաջարկությունների միջոցով իրենց պատրաստակամությունն են հայտնում օգնել առաջնագծում կանգնած սահմանապահներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի Ծովագյուղ, Ձորագյուղ, Երանոս, Վարդաձոր, Ծակքար, Լիճք, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ, Գանձակ և Սարուխան համայնքների ղեկավարների նախաձեռնությամբ և համայնքապետարանների միջոցներով առաջնագծի զինծառայողներին ուղարկվող օգնության կազմակերպման և տեղափոխման հետ կապված հարցեր: Հերթական անգամ համայնքապետարանները առաջնագիծ կուղարկեն առաջին անհրաժեշտության պարագաներ:

Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ այսօր սահմանապահ դիքեր կուղարկվի ռետինե կոշիկների և գուլպաների առաջին խմբաքանակը: Միանալով մարզի ղեկավարի նախաձեռնությանը, նույն պարագաների հաջորդ խմբաքանակը առաջնագիծ կուղարկվի ,,Հացառատի զարգացման,, բարեգործական հիմնադրամի կողմից: Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ևս մեկ անգամ համայնքների ղեկավարներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` իրենց համայնքներից առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների և կամավորների ընտանիքներին` գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ բնույթի հարցերում: Համայնքների ղեկավարները կարևորեցին սահմանին օգնություն ցուցաբերելու գործընթացը: ,, Հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզպետի 2016 թվականի ապրիլի 14-ի մարզի խորհրդի նիստի համապատասխան առաջարկությունը, կապված առաջնագծում զինվորին օգնություն ցուցաբերելու շարունակական գործընթացի հետ, մենք նախաձեռնեցինք և առաջիկա օրերին սահմանապահ դիքեր ուղարկվող բեռնատարը կտեղափոխի մի շարք անհրաժեշտ պարագաներ սննդի և այլ նյութերի տեսքով: Ճիշտ է բանակն այսօր չունի դրա անհրաժեշտությունը, բայց դա մեր պարտքն է, որը կատարում ենք ամենայն պատասխանատվությամբ և սիրով,, – իր խոսքում նշեց Գանձակ համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանը:

 

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930