Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Սուվարյան. «Հրատարակվել է 56 գիրք, որից 16-ը` արտասահմանում, 223 հոդված, որից 49-ը` արտասահմանում»

Ապրիլ 19,2016 15:15

Սույն թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ ՀՀ ԳԱԱ 9 ակադեմիկոս, 19 թղթակից անդամ:

Բաժանմունքի ինստիտուտների կողմից հրատարակվել է 167 գիրք, որից 20-ը` արտասահմանում, 882 հոդված, որից 167-ը` արտասահմանում: 2015 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» հանդեսի և «Լրաբերի» 3-ական համար:

Տեսական ու կիրառական հայագիտական հետազոտությունների ակտիվացման, հայագիտական կենտրոնների համագործակցության սերտացման նպատակով հիմնադրվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսը, որի 2 համար թողարկվել է հաշվետու տարում: Կազմակերպվել է 22 միջազգային և 24 հանրապետական գիտաժողով:

Ժողովի ընթացքում 2015թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Իր ելույթում նա մասնավորապես նշեց. «2015թ. մի շարք հրատարակություններ և գիտական միջոցառումներ նվիրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մասնավորապես հրատարակվել է 56 գիրք, որից 16-ը` արտասահմանում, 223 հոդված, որից 49-ը` արտասահմանում, կազմակերպվել և անցկացվել են 26 միջազգային և 29 հանրապետական գիտական միջոցառումներ, այդ թվում «Հայոց ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին զեկուցումներով մասնակցել են ինչպես հայաստանյան գիտնականներ, այնպես էլ արտասահմանյան 25 հայագետ»:

Ժողովի ընթացքում  ներկայացվեցին հետեւյալ գիտական զեկուցումները՝

•          «Հայկական լեռնաշխարհի բնակեցման վաղագույն փուլերն ըստ նորահայտ հնագիտական տվյալների», զեկուցողներ՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պ.Ս. Ավետիսյան, Բ.Զ.Գասպարյան

•          «ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտակրթական գործունեությունը», զեկուցող՝  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա.Հ. Սիմոնյան

•          «Հայոց լեզվի ուսումնասիրության արդի հիմնախնդիրները», զեկուցող՝ բ.գ.թ. Վ.Լ. Կատվալյան:

ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հ.Աճառյանի անվան լեզվի, Մ.Աբեղյանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» խմբագրությունը: Բաժանմունքի կազմում գործում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը:

 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930