Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները կրկին Արցախ են գնալու

Ապրիլ 19,2016 14:44

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությունն, ամենայն հավանականությամբ, առաջին անհրաժեշտության պարագաների երրորդ խմբաքանակն այս շաբաթ կտանի Արցախ:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանն ու իր ընկերներն այսօր ամփոփեցին իրենց նախաձեռնության աշխատանքները:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով, նախատեսված անհրաժեշտ ապրանքների առաջին խմբաքանակը ապրիլի հինգին են ուղարկել Արցախ, երկրորդ խմբաքանակը՝ ապրիլի իննին, իսկ երրորդ խմբաքանակը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ կտանեն:

Իսկ այս անգամ սնունդ չեն տանելու, որովհետեւ դրա կարիքը այժմ չեն տեսնում, կտանեն ներքնաշորեր, ծխախոտ ու առաջնային անհրաժեշտություն ունեցող այլ պարագաներ:

Նրա պատմելով, իրենց օգնությունն անմիջապես զինվորներին է հասել, ու իրենց բոլոր մտահոգությունները, թե Երեւանից Արցախի համար նախատեսված օգնությունը զինվորներին չի հասնում, վերացան. «Գնացինք ու ցրեցինք այդ կարծիքը, որ զինվորին չի հասնում սնունդ»:

Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ ասաց, որ իրենք պատասխանատու են այն ապրանքի համար, որոնք իրենք են հավաքագրում ու տանում Արցախ: Ըստ նրա՝ եթե բոլոր այն ապրանքները, որոնց լուսանկարները պտտվում են համացանցում, հասած լիներ զինվորներին, շատ բաների կարիք չպետք է որ լիներ:

Արտուշ Չիբուխչյանն էլ կոչ արեց, որ աջակցություն հայտնողներն անձամբ հասցնեն զինվորին իրենց օգնությունը:

Անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվող համակարգման աշխատանքներին՝ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ իրենք երկրորդ անգամ հենց ԱԻՆ-ի հետ տարան օգնությունը. «Երբ հասանք Ստեփանակերտ, պարզվեց, որ այդ ամենը դեռ պետք է պահեստավորվի, տեսակավորվի, հետո նոր բաժանվի, ինչը կարող է տևել մի քանի օր, և դա դժգոհություններ առաջացրեց»:

Այս անգամ նախաձեռնության անդամներն առանց ԱԻՆ-ի կտանեն օգնությունը, իսկ այս շաբաթ՝ չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին Արցախ տանելու համար նախատեսված իրերի հավաքագրում են հայտարարել Մաշտոցի պուրակում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930