Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը ստիպված հարյուրավոր կիլոմետրեր է անցնում

Ապրիլ 19,2016 13:42

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ներկայումս քաղաքացիական հայցերով գործեր քննող միայն մեկ դատավոր կա՝ Արման Կուրեխյանը: Վերջինիս նստավայրը Նոյեմբերյան քաղաքն է, սակայն նա դատական նիստեր է անցկացնում նաեւ Իջեւանում, Դիլիջանում, կտրելով բազում կիլոմետրեր: Նա այդ ընթացքում իրեն վտանգի է ենթարկում, քանի որ Նոյեմբերյան- Իջեւան ավտոճանապարհի մի հատվածը՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը ձգվում է  ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց:

Այդ հենակետերից երբեմն հրաձգային կրակ է բացվում ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաների վրա: Արման Կուրեխյանն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Օրինակ, մարտի 31-ին , ապրիլի 6-ին, ապրիլի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատավոր Կուրեխյանը թվով 20-ական նիստեր ուներ:  Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ այդ օրերին տարբեր գործերով դատական նիստերը նշանակված էին իրարից 5-10 րոպե հետո:

Քաղաքացիական հայցերի մեծ մասը վերաբերում է հայցվորների պահանջով պարտապաններից  գումար բռնագանձելուն: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանից տեղեկացել ենք, որ Տավուշում դատավորների համալրում սպասվում է առաջիկա ամռանը, հունիս-հուլիս ամիսներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930