Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը (լուսանկարում)Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում դիմելով Ադրբեջանին, հայտարարեց. «Դադարե՛ք կրակելը, դադարեցրե՛ք կռիվը»:
Եվրահանձնաժողովի նախագահն այսպես արտահայտվեց, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքների «օկուպացման» մասին հարց հնչեցրեց Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան:
Պարոն Յունկերը պատասխանեց. «Դուք ծավալուն ու կարևոր հարց եք բարձրացնում, որին ես չեմ կարող ամբողջությամբ և հանգամանալից պատասխանել: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա միայն մեկ բան կարող եմ խնդրել` դադարե՛ք կրակելը, դադարեցրե՛ք կռիվը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ