Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական milliyet.com լրատվական կայքը։
Մինչև ԵԽԽՎ գրասենյակ հասնելը, որտեղ տեղի է ունեցել հանդիպումը, Դավութօղլուի մեքենան կանգնեցրել են եվրոպաբնակ բազմաթիվ թուրքեր, որոնց ողջունել է վարչապետը և կարճատև զրույց ունեցել նրանց հետ։
Դավութօղլուի և Ագրամունտի հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշղօլուն և պաշտոնատար այլ անձինք։ Հանդիպումն անցել է փակ դռների հետևում, որից հետո Դավութօղլուն և Ագրամունտը մամուլի ասուլիս են հրավիրել։
Դավութօղլուն իր խոսքում նշել է, որ առաջին անգամ Թուրքիայի վարչապետը ԵԽԽՎ նիստում ԵԽԽՎ նախագահությանը դիմելու է թուրքերենով, այն բանից հետո, երբ թուրքերենը դարձել է ԵԽԽՎ աշխատանքային լեզուներից մեկը։
Կարդացեք նաև
Իր խոսքում ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը ասել է, որ երջանիկ է Դավութօղլուին հյուրընկալելու համար և հիշել, որ մի ժամանակ Թուրքիայի ներկայիս ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ղեկավարում էր ԵԽԽՎ նախագահությունը, ապա ասել է. «Կրկին բարով եք եկել ձեր տուն։ Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ»։