Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտրություններում հաղթելու է ժողովուրդը, որն ապրում է Մելիք-Ադամյան փողոցում. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 19,2016 12:33

Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարել է, թե ընտրակաշառք տվողն էլ է ժողովուրդ, վերցնողն էլ, այնպես որ՝ որեւէ մեկին պետք չէ մեղադրել, պետք է ընդամենը դա չանել։

«ՉԻ» – Փաստորեն՝ ամեն անգամ ընտրությունների ժամանակ ժողովուրդն ինքն իրեն ընտրակաշառք է տալիս, իսկ գործող իշխանությունները վերընտրվում են։

Բայց քանի որ իշխանություններն էլ են ժողովուրդ՝ ստացվում է, որ ժողովուրդը համ կաշառք է բաժանում, համ կաշառք է ստանում, համ էլ ընտրվում է։

Իսկ առանձին տեղամասերում ժողովուրդն ինքն իրեն ծեծում է, ինքն իրեն դատի է տալիս, ինքն իրեն տուգանում է (չէ՞ որ դատավորներն էլ են ժողովուրդ) եւ այդպես շարունակ։

Մի խոսքով՝ ոնց էլ անենք, ընտրություններում հաղթելու է ժողովուրդը։ Ընդ որում՝ միշտ նո՛ւյն ժողովուրդը։ Այն ժողովուրդը, որն ապրում է Մելիք-Ադամյան փողոցում։ Անկախ նրանից՝ ժողովուրդը համաձայն է, թե ոչ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930