Հայաստանի ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդիրը դեռեւս ամբողջությամբ լուծված չէ. այսօր «Քրեական արդարադատության մոտեցումները Հայաստանում բանտերի գերբնակեցման խնդրին» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: «Ահազանգերը, որ հերթով են քնում կամ տարածքը չի բավարարում, հերթով քնելու խնդիրը չէր, խնդիրը կայանում էր նրանում, որ խցերում ավելի շատ մարդիկ կային: Հիմնական խնդիրը մենք ունեինք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ընդ որում ոչ թե դատապարտյալների, այլ կալանավորված անձինք էին կենտրոնացված, հիմա քանի որ փորձում ենք փակ եւ կիսափակ տիպի դատապարտյալներին տեղափոխել Արմավիր, ըստ այդմ թեթեւացնում ենք նաեւ Նուբարաշենի պայմանները»,- հայտարարեց փոխնախարարը:
Սուրեն Քրմոյանի խոսքերով՝ «Արմավիր» ՔԿՀ-ն գործարկվել է շուրջ 1200 դատապարտյալի համար եւ կիսափակ տիպի դատապարտյալների բնակեցման խնդիրն ամբողջությամբ լուծվում է: Սուրեն Քրմոյանը նաեւ տեղեկացրեց, որ ՔԿՀ-ներում էներգախնայողության ծրագիր է իրականացվում, որը հնարավորություն կտա տասը ՔԿՀ-ներում ապահովվել իդեալական ջերմային եւ հիգիենիկ պայմաններ:
Մանրամասն՝ կարդացեք ստեղ
Կարդացեք նաև