Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ հաշվով՝ Սեյրան Օհանյանն ինչ-որ տեղ իրավացի է. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 19,2016 12:25

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, թե պետք է վերլուծել եւ հասկանալ՝ ովքեր են այսօր կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, ովքեր են կարողանում գիտական թեզեր պաշտպանել եւ տարկետում ստանալ, ովքեր են կարողանում ասպիրանտուրա ընդունվել եւ այլն:

 «ՉԻ» – Սա, իհարկե, շատ ուշագրավ դիտարկում է։ Փաստորեն Սեյրան Օհանյանին փորձել են «նեղը գցել» բանակում առկա կոռուպցիոն մեխանիզմների մասին հարցով, բայց նա «ետ է մղել հարվածը»՝ ըստ էության հայտարարելով, թե իրականում կոռուպցիոն մեխանիզմները ոչ թե բանակում են գործում, այլ կրթության եւ գիտության ոլորտում, որովհետեւ այնտեղ է, որ ասպիրանտուրա ընդունվելը եւ գիտական թեզեր պաշտպանելը ուղղակիորեն կախված է ուսանողի նյութական վիճակից (պարզ ասած՝ այդ հարցերը փողով են լուծվում)։

Մի խոսքով՝ երիտասարդները մինչեւ բանակ գնալն են «զտվում»։ Այլ հարց է, որ միշտ էլ կարելի է «զտվածներին» եւս մի քանի անգամ «զտել», ինչը եւ հաճախ արվում է արդեն բանակում։ Բայց մեծ հաշվով՝ Սեյրան Օհանյանն ինչ-որ տեղ իրավացի է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930