Ապրիլի սկզբին ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ութ զինծառայող այսօր բուժվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրանցից չորսը դեռ վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը շարունակում է մնալ ծանր։
Այս օրերին զինվորներին ու նրանց հարազատներին շատ լրագրողներ են այցելում, արդեն սովորական է դարձել բոլորին «ճանապարհել» իրենց հետ տեղի ունեցածը առանձնահատուկ համեստությամբ ու կարճ շարադրելով։
Անդրեյը նրանցից մեկն է։ Փոքրամարմին ու լուսավոր ժպիտով այս պատանին վիրավորվել է ռազմական գործողությունների հենց առաջին ժամերին։
«Բոլորս արթուն էինք, զգուշացրել էին, որ հարձակում կարող է լինել, պատրաստվում էինք, ես ձայներ լսեցի, ցանկացա ստուգել ու վիրավորվեցի»,- պատմում է զինվորը՝ հավելելով, որ հեռուստատեսությամբ անընդհատ հետևում է սահմանից եկող լուրերին։
Կարդացեք նաև
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում