Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի ընտրությունների դասերը. «Ժողովուրդ»

Ապրիլ 19,2016 12:05

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ տեղամասերում քվեարկության արդյունքները պահելն անհրաժեշտ, բայց բավարար չէ՝ ընտրություններում հաղթանակ արձանագրելու համար։ Այլ կերպ ասած՝ կարելի է տեղամասերը պահել, թույլ չտալ լցոնում, թույլ չտալ, որ քո թեկնածուի ձայները «չկորեն», բայց միեւնույն է՝ իշխանություններն ընտրակաշառք բաժանելով՝ մարդկանց կբերեն տեղամասեր, եւ նրանք իրենց ձեռքով կքվեարկեն իրենց թալանելու ու նվաստացնելու օգտին։

Այսինքն` սովորական քարոզարշավը, մարդկանց քո տեսակետները ներկայացնելը բավարար չեն, որպեսզի ընտրողների մեծամասնությունը հրաժարվի ընտրակաշառք վերցնելուց եւ գնա տեղամաս ու ընտրի իր կյանքը լավացնել խոստացող թեկնածուին։

Ի վերջո, իշխանությունները կարող են պարզապես ընտրակաշառքի դրույքաչափերը բարձրացնել, ինչպես որ արեցին Հրազդանում։ Հրազդանցիների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ ընտրակաշառքի նվազագույն շեմը եղել է 10 հազար դրամը։ Սակայն հետագայում այն բարձրացել է 15 հազարի, իսկ քվեարկության օրը՝ երեկոյան, այն հասել է 30-40 հազար դրամի։

Այսինքն՝ ընդդիմությունը պարտադրված է մինչեւ քվեարկությունը՝ քարոզարշավի փուլում, զուտ իր տեսակետները ներկայացնելուց բացի՝ «մարտի» բռնվել, ընտրողներին իշխանական ընտրակեղծարարների ճիրաններից ազատագրել։ Այս խնդիրը հնարավոր է լուծել միայն այդ մարդկանց մեկ առ մեկ այցելելով, նրանց հնարավորություն տալով, որպեսզի իրենց ուժեղ զգան՝ վստահ լինելով, որ քվեարկության գաղտնիությունն ապահովված է։

Այսօրվա մեր իրականության մեջ ընտրակեղծարարները, ընտրակաշառք բաժանողները դարձել են իրավիճակի լիակատար տերը։ Տեղերում նրանք բոլորը մինի իշխանիկներ են։ Վաղուց ժամանակն է, որ ընտրակեղծարարը, ընտրակաշառք բաժանողները հանրային գիտակցության մեջ ընկալվեն որպես ամենազազրելի եւ եղկելի երեւույթ:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930