Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմի զոհերը․ Վլադիմիր Նարինյան. karabakh-open.info

Ապրիլ 19,2016 12:03

Մարտունում գարունն իր ողջ շքեղությամբ փթթում է, սակայն այս անգամ ապրիլը երազանքներ ու ժպիտներ խլեց։

ԼՂՀ Մարտունի քաղաքի «Կարվին» կոչվող թաղամասը լուռ է, փոքրիկ նրբանցքը՝ սգավոր։ Նարինյանների ընտանիքը մի շաբաթ առաջ հողին հանձնեց տան ամենափոքրին՝ քառօրյա պատերազմի զոհ Վլադիմիրին։

7750

«Միշտ զգուշացնում էի հեռու մնա մեքենաներից, բրոնիժիլետդ հագիր, կասկադ դիր։ Իմ ասածներն էլ իր զինվորներին էր հորդորում, բայց․․․»,- ցավով ասում է ավագ եղբայրը՝ պայմանագրային զինծառայող Մխիթարը, բայց, ինչպես պատմում են, հենց մեքենայի մոտ էլ զոհվեց Վլադիմիրը։

7742

 

Փոքրիկ բակում բոլորը լուռ են։ Ցավն անբառ խոսում է արդեն սպիտակին տվող մազերով ու մորուքով Վլադիմիրի հոր աչքերով։ Ընտանիքի անդամները պատմում են, որ իրենց փոքրը հոգատար էր, զգայուն, հանդուրժող․ «Սիրում էր բոլոր հարազատներին, սակայն հազվադեպ էր ծնունդների ու խնջույքների գնում։ Առավել կապված էր տատիկի ու հոր հետ, միշտ ասում էր, եթե բաբոն /տատիկը-հեղ․/ գալիս է՝ ես էլ կգամ»,- պատմում է որդեկորույս մայրը՝ տիկին Նելլին։

7741

Վլադիմիրն ընկերասեր էր, եղբոր բնորոշմամբ՝ սիրտն էլ կտար ընկերոջը։

Քառօրյա պատերազմի հենց առաջին օրը զորամասում զոհվեց Վլադիմիրի մտերիմ ընկերը՝ Յուրին։ «Ձայնի մեջ լաց կար»,- ասում է եղբայրը, ուզում էր ինքն էլ վերջին հրաժեշտը տար սիրելի ընկերոջը, սակայն ընդամենը մի քանի օր անց հավերժաբար միացավ նրան՝գուցե ուրիշ աշխարհում։

Նյութի մանրամասները կարդացեք  karabakh-open.infoի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930