Արցախից պարբերաբար սահմանային իրավիճակի մասին տեղեկություններ հայտնող կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում ապրիլի լույս 2-ի գիշերը Թալիշում ադրբեջանցիների իրականացրած վայրագությունների մասին նոր մանրամասներ է պատմել։
Մասնավորապես, ըստ կինոռեժիսորի, ներխուժելով Թալիշ, ադրբեջանցիները նախ դաժանորեն սպանել են Խալափյաննեոի ընտանիքի 3 տարեց անձանց, կտրել նրանց ականջները, ապա եւ կես կիլոմետր առաջանալով, սպանել են եւս մեկ հոգու։
«Տեռորիստներն առաջացել են, կրակել բեռնատարի 68-ամյա վարորդին, նա փորձել է փախչել, բայց նրան բռնել են ու կտրել են գլուխը, երբ նա կենդանի էր»,- պատմում է Զաքարյանը։
https://www.youtube.com/watch?v=_2aPtjcGahs
Կարդացեք նաև
Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը մանրամասներ հայտնեց 68-ամյա վարորդի սպանության դեպքից։
«Այո, եղել է նման բան։ Կամազի վարորդն էր, որին մենք Յակուբովիչ էինք ասում։ «Поле чудес»-ի Յակուբովիչին շատ էր նման։ Բայց նրա իսկական անունը ես չգիտեմ, հարեւան գյուղից էր՝ Մատաղիսից։ Էդ օրը նա դիրքեր գնալիս է եղել… մեր զինվորներին զինամթերք էր տանում։ Որ չբռնեին, զինամթերքը կարողանար հանձնել, միգուցե որոշ բաներ հնարավոր լիներ փոխել էդ օրը։ Բայց ճանապարհի կեսից էդպես դաժանաբար սպանել են էդ մարդուն։ Ես այդքանը գիտեմ»,- ասաց գյուղապետը։
Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը հաստատեց, որ սպանված վարորդը իրենց գյուղից էր։ Ասաց, որ նա 68-ամյա Հրանտ Ղարիբյանն էր, որի ընտանիքը դեպքերից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ղարիբյանի հուղարկավորությունը եւս տեղի է ունեցել Ստեփանակերտում՝ պայմանավորված Մատաղիսում ապրիլի 2-ից հետո եղած լարվածությամբ։
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում