ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահ դառնալու համար պայքարող մեծահարուստ Դոնալդ Թրամփը շփոթել է 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության ամսաթիվը։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։
Իր ելույթներից մեկում ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ Թրամփը պատմել է իր ապրումները, որ ունեցել է 2001թ. սեպտեմբերի 11-ին. «Հուլիսի 11-ին (Նկատի ունի սեպտեմբերի 11-ը,-խմբ.) ես այնտեղ էի, ներքևում, երբ փլուզվեց Համաշխարհային առևտրական կենտրոնը, ես հետևում էի մեր ոստիկանությունն ու հրշեջներին»։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով 2001թ. Նյու Յորքի ահաբեկչությանը զոհ է գնացել 2977 մարդ, 24-ը համարվում է անհայտ կորած։ Ահաբեկչության պատասխանատվությունը ընկած է Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման վրա։
https://www.youtube.com/watch?v=VlbmnPjv2Yc
Կարդացեք նաև