Լրահոս
Օրվա լրահոսը

Թիկունքի բացահայտված խոցելիությունը. «Ժամանակ»

Ապրիլ 19,2016 10:59

Հրազդանի քաղաքապետի ընտրությունն, ըստ էության, դարձավ պատերազմից վերադարձը հայկական իրականություն՝ գրեթե բոլոր առումներով: Այն ցույց տվեց, թե ինչքան ամուր և անառիկ է մեր ճակատը, նույնքան մերկ, անպաշտպան և խոցելի է թիկունքը: Ցույց տվեց հերթական անգամ: Միաժամանակ ցույց տվեց նաև այն, թե ինչքան սնանկ են հայտարարությունները համախմբումների մասին, որով այս օրերին կերակրվում էր հանրությունը՝ լիուլի:

Մինչ հասարակությունը կերակրվում էր այդ ամենով, այդ հայտարարությունների ֆոնի տակ իշխանությունը պատրաստում և իրականացնում էր իր հերթական ակցիան, ընտրակեղծարարությունն ու վերարտադրությունը մեկ քաղաքի մակարդակում, կամ ՏԻՄ մակարդակում, որն, իհարկե, համապետական մակարդակի նախերգանքն է: Եվ այս իմաստով, օրինակ, Հրազդանի քաղաքապետի ընտրությունները հարց են առաջ բերում, թե ի՞նչ ճակատագիր է սպասում Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմամբ ստեղծված նոր քաղաքական իրողությանը: Հրազդանում ՀՀԿ արածից հետո համախմբումը ուժի մե՞ջ է, թե՞ ոչ:

Այս հարցը հետաքրքրական է այն առումով, որ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումն, ըստ էության, ստեղծեց նոր քաղաքական իրավիճակ Հայաստանում՝ փոխելով զարգացման վեկտորները, հեռանկարները: Սակայն սրա հետ միաժամանակ Հրազդանի ընտրությունը ցույց է տալիս, որ չի փոխվել ներքաղաքական բովանդակությունը, և հստակ է, որ իշխանության թիվ մեկ խնդիրը եղել և շարունակում է մնալ ոչ թե պետությունը ամեն գնով պաշտպանելը, այլ պետությունից պաշտպանվելն ու ամեն գնով վերարտադրվելը: Հետևաբար՝ հարց է առաջանում, թե սա՞ պետք է ուժեղացնի Սերժ Սարգսյանին արցախյան բանակցություններում:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930