Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ապրող թուրքերը փորձելու են կանխել ապրիլի 24-ի կապակցությամբ հայերի ցույցերը.«Անադոլու»

Ապրիլ 19,2016 10:45

Հայոց ցեղասպանության 101-ամյակի տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ում ապրող թուրքերը շրջապատել են ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը և փորձելու են թույլ չտալ, որպեսզի ԱՄՆ-ի հայկական համայնքը որևէ ցույց կազմակերպի Թուրքիայի դեսպանատան առջև։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքերն իրենց դեսպանատան չորսբոլորը դրոշներ են կախել, հակահայ բովանդակությամբ պաստառներ են փակցրել, իսկ դեսպանատան դիմաց վրանային փոքրիկ ավան են հիմնել, որպեսզի գիշեր-ցերեկ՝ հերթափոխով, հսկեն ԱՄՆ-ում Թուրքիայի Հանրապետության դեսպանատան տարածքը և թույլ չտան հայերի կողմից կազմակերպված որևէ ցույց։

Տեղեկացնենք, որ ԱՄՆ թուրքական համայնքը ապրիլի 24-ին նախատեսում է հավաքվել Սպիտակ տան դիմաց և քայլերթով հասնել մինչև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։

Washington-3 usa_turkey_embassy_190416

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930