ԼՂՀ պատգամավոր, «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ Ռուսլան Իսրայելյանին հարցրինք, թե արդյոք Արցախում կա՞ հումանիտար բեռների բաշխման վերահսկողություն, եւ որպես ԼՂՀ վարչապետի ղեկավարած կուսակցության անդամ եւ պատգամավոր, ինքն ի՞նչ է մտածում նեգատիվ ահազանգերի մասին։
«Ես կոնկրետ այդ հարցերով չեմ զբաղվում, բայց որպես քաղաքացի ինչքան հնարավոր է, հետաքրքրվում եմ՝ զանգում եմ, գնում եմ դիրքեր եւ հանդիպում եմ տղաների հետ։ Ոչ մի տեղ նման բան չեմ լսել, բայց պահեր են եղել, երբ տեխնիկական խնդիրների պատճառով օգնությունները ուշ են հասել։ Այդ խնդիրները շտկվում են»։
Լինում են նաեւ դեպքեր, երբ մարդիկ խնդրում են անձամբ օգնությունը հասցնել գյուղեր, եւ այդ դեպքում տանում են ու անձամբ բաժանում։ «Իսկ այն օգնությունը, որ նախատեսված է առաջնագծի համար, տարվում է բանակի միջոցով։ Կարող է մի տեղ մի քիչ ուշանա։ Մի կարծեք, որ հեշտ է այս ամենը կազմակերպելը։ Եթե կան էլ թերություններ, իշխանության եւ քաղաքացիների ուշադրության կենտրոնում է այս հարցը։ Իսկ եթե կան «անորակ մարդիկ», ապա մեզ կոնկրետ անուններ տվեք, գնանք ստուգենք»,- ասաց պատգամավորը։
Մեկ այլ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը՝ ասաց. «Մեր իշխանություններն ու բիզնեսը սերտաճած են, բայց իրենք դիշովկա չեն։ Ով այդպիսի բան անի, ուղղակի ծանր պատժի կարժանանա, ոչ օրենքով նախատեսված, այլ հանրության պատժի։ Նման բան Արցախում բացառվում է»։
Կարդացեք նաև
Սյուզաննա ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում