Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում «համախմբում»

Ապրիլ 19,2016 10:15

Նախ ասեմ, թե ինչո՞ւ եմ ես կարծում, որ մոտ ժամանակներս Ադրբեջանը վերսկսելու է հարձակումը Արցախի վրա:

1) ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում հակառակորդի կողմից կուտակվել է հսկայական զորք ու զինտեխնիկա՝ հաստատ ոչ մեր որպիսությունը հարցնելու նպատակով:

2) Ռուսաստանը, Եվրոպան իր կառույցներով եւ Միացյալ Նահանգները, շատ լավ իմանալով, թե ով է հարձակվողը, չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան՝ սահմանափակվելով կրակը դադարեցնելու անդեմ կոչերով: Բելառուսը, Ուկրաինան, Պակիստանը, Թուրքիան, Իսլամական պետությունների կազմակերպությունը եւ այլ կառույցներ քաջալերում են Ադրբեջանին՝ նոր հարձակման համար: Այդ ամենն, իհարկե, մեր «փայլուն» (բայց շատ գաղտնի) դիվանագիտության «նվաճումն» է:

3) Այս լարված իրավիճակում՝ այդքան զոհերից հետո, ոչ Հայաստանի, ոչ Արցախի, ոչ էլ Ադրբեջանի հասարակությունները պատրաստ չեն ընդունել ոչ մի փոխզիջումային առաջարկ: Փոխզիջման ճանապարհով գոնե կես գործնական քայլ առաջ գնալը կնշանակի այդ պետությունների իշխանությունների վերջը:

4) Ալիեւի պարագայում պատերազմը, հակահայկական հիստերիան ներքին խնդիրների լուծման միակ ճանապարհն է:

Սպասվող հարձակումը, որը մենք, անշուշտ, հետ կմղենք, նույնպես վերջինը չի լինի, կլինեն էլի հարձակումներ, եւ դա գուցե կտեւի տասնամյակներ: Դա չի նշանակում, որ մենք չպիտի փորձենք դառնալ նորմալ պետություն, չպիտի զարգացնենք տնտեսությունը, մշակույթը, զբոսաշրջությունը, սպորտը՝ այնպես, ինչպես որ դա անում է (չարչրկված, բայց տեղին զուգահեռ է) Իսրայելը:

Համախմբումը ես հասկանում եմ որպես բոլոր հայերի համախմբում արտաքին վտանգի առջեւ: Դա նշանակում է, մասնավորապես, հրաժարվել բանակի եւ մարտական գործողությունների մասին սուտ, խուճապային եւ հակառակորդին ձեռնտու լուրերի եւ դատողությունների տարածումից` որքան էլ դա շահեկան լինի քաղաքական դիվիդենդներ վաստակելու եւ «աբիժնիկների» ծափահարություններին արժանանալու առումով:
Համախմբումը չի նշանակում իշխանությունների փառաբանում` «ախ, ինչ լավ եք դուք վարվել` կեղծելով Հրազդանի քաղաքապետի ընտրությունները»: Ո՛չ, իշխանությունները պետք է շարունակեն լինել անխնա քննադատությունների թիրախ: Բայց այն, ինչ ասվում է, պետք է ի վերջո նպաստի արատների վերացմանը, ոչ թե պարզապես լինի այս կամ այն անհատի կամ խմբի բացասական կրքերի արտահայտում:

…Պատերազմի օրերին 24-ժամյա ռեժիմով աշխատող ռազմական բժիշկների վրա «կոլեկտիվ հարձակումը» հենց այդպիսի կրքերի վառ օրինակ է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Բայց այն, ինչ ասվում է, պետք է ի վերջո նպաստի արատների շտկմանը, == ???????
    Հազար ներողություն, բայց արատները շտկում եք, որ ի՞նչ անեք, որ ավելի շատ վնաս պատճառե՞ն…
    Արատները ոչ թե շտկում են, այլ՝ իսպառ վերացնում:
    Որքան էլ փորձեք այս ապիկար իշխանությանը դեռևս կյանքի շարունակման իրավունք տալ, բան չի ստացվի:
    Նույնիսկ լեզուն է ըմբոստանում…

  2. Հ.Շ. says:

    Եթէ տրամադրութիւն ունիք քննարկումը տարբեր մակարդակի տանելու (լաւ եմ հասկանում որ Խմբագիրը սոյն մակարդակը յարմարեցնում է ընթերցողների մեծամասնութեան տրամադրութեան, որպէզի աւելի արդիւնաբեր լինի իր գրածը, սակայն ներեցէք, ես ախպար եմ…)`

    Հրազդանի քաղաքապետական ընտրութիւնը կարելի է նկատել որպէս առաջխաղացք, որպէս բարեփոխում:

    Նախ, չյաղթող կողմը անգամ չի խօսում «կեղծումի» մասին,
    – ինչ որ արդէն նորութիւն է… –
    այլ՝ քուէների վաճառքի ու կամաւոր գնման է վերագրում արդիւնքը:

    Իսկ փողով քուէներ ձեռք բերելու եւ քուէատուփերը քուէարկութենից առաջ լեցնելու միջեւ՝ հետաքրքրական բարելաւում մը կայ…

    Սակայն նաեւ նշանակալից է ընտրութեան յաղթական կողմի խմանների ցաւալի յարձակումը… Այստեղ իրոք մտահոգութեան նշան կայ… Ընտրութեան օրից առաջ արդէն արդիւնքները գրանցված ընտրութիւնների պարագային, «յաղթական» կողմը կարիքը չէր զգար դեռ յաւելեալ «դաս մը տալ» փորձելու պարտված կողմին:

    Այս մէկը իրական խուճապ է: Հետամնացները զգում են որ ժամանակները փոխվում են, որ իրենց ժամանակը անցնում է արդէն…

    Իսկ այն անվան արժանի՝ իսկական ընդդիմութիւնն ալ հարկաւոր հասունութեամբ եւ պատշաճութեամբ տնօրինում է կացութիւնը:

    Կեցցէ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930