Իմ հասակակիցներն, ովքեր ծնվել են Մեծ Հայրենականից հետո, միայն ֆիլմերից էին տեղեկանում այդ պատերազմի արհավիրքների և Սովետական ժողովրդի, մասնավորապես նաև հայ ժողովրդի գործած սխրանքների մասին: Այնուամենայնիվ, այդ բոլորը մեզ համար մի տեսակ վերացական էին, և դրանց մասին նկարահանված ֆիլմերը այնքան էլ խորքային զգացում և ցավ չէին առաջացնում մեր սրտերում:
Այն, ինչ տեղի ունեցավ 2016թ. ապրիլի 1-ից 5-ը և ինչին ականատես եղանք, դա սարսափելի էր, քանզի մեծաքանակ և ժամանակակից հսկայածավալ զինտեխնիկայով զինված թուրք-ադրբեջանական տանդեմը՝ իսլամական գրոհայինների և տարբեր երկրների մեծաթիվ վարձկանների մասնակցությամբ, լայնածավալ և տարբեր ուղղություններով հարձակում սկսեցին Արցախի սահմանի ողջ երկայնքով, որին մեր ունեցած պաշտպանական զինտեխնիկայով չափազանց դժվար էր դիմակայել: Դժվար էր, սակայն մեր փառապանծ զինվորներն արեցին ահնարինը: Նրանք հայրենիքը պաշտպանում էին ճիշտ այնպես, ինչպես առյուծը կպաշտպաներ իր ձագերին՝ գազանների մեծ ոհմակի հարձակման ժամանակ:
Մեր զինվորները և թվաքանակով էին քիչ, և եղած զինտեխնիկայով: Սակայն, այստեղ որոշիչ դեր էր խաղում այն հանգամանքը, որ մերոնք քաջ գիտակցում էին, որ հայրենիքը վտանգի մեջ է և ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի թշնամին ճեղքի և անցնի մեր սահմանը, և դա թույլ չտալու համար անհրաժեշտ էր անվախություն, հերոսություն, ինքնավստահություն և վրեժով լցված ոգու անպարտելի կամք, որը և ցուցաբերեցին մեր քաջերը: Առանց այս հերոսական հատկանիշների, մեր առյուծները ոչ միայն չէին կարող հակահարձակման անցնել, այլև չէին կարող կասեցնել արյունարբու թշնամու առաջխաղացումը:
Մեր տղաները կռվում էին ոչ միայն թշնամու զորքերի, այլև մեծաքանակ և տարատեսակ զինտեխնիկայի դեմ: Նրանք գիտակցում էին, որ նման լարված ու ճակատագրական պայմաններում, միայն անհավանական քայլերով ու գործելակերպով է հնարավոր աներևակայելի սխրանքներ գործել և կասեցնել նմանատիպ լայնամասշտաբ ու կայծակնային հարձակումը: Ս
Կարդացեք նաև
ովորական մարդկային դիմակայությամբ հնարավոր էր կասեցնել՝ ընդամենը դրանից մի քիչ ավելի ուժգնությամբ հարձակումները, իսկ մարդուժ գումարած հսկայական զինտեխնիկա հարձակումը հնարավոր է կասեցնել և ետ շպրտել միմիայն գերբնական ու Աստվածային կարողությունների, հնարամիտ մտածողության, ամեն վայրկյան պատրաստ կյանքը զոհելու, մտքի և արյան կանչի հնարավորությունները՝ սանդղակի ամենավերին նիշին հավասարեցնելու, ամեն մեկի պահվածքից՝ ողջ հայրենիքի ճակատագրի կախված լինելու հանգամանքի անբեկանելիության, մեծ աղետների դեմ դիմակայելու համար՝ մեծ զոհողությունների գնալու պատրաստակամության և նմանատիպ այլ արտառոց հնարքների համատեղ կիրառմամբ: Սա այն է, ինչն իրենց կյանքի գնով արեցին մեր առյուծ հերոսները:
Բառեր չկան նկարագրելու մեր զինվորների կողմից իրականացված աննկարագրելի հերոսական քայլերը, որոնցով ոչ միայն կասեցվեց թշնամու առաջխաղացումը, այլև հաղթահարվեց՝ նրանց կողմից խուճապ առաջացնելու մթնոլորտի սերմանման հոգեբանական գործոնը և հուժկու հակահարվածով թշնամին ետ շպրտվեց նախկին դիրքերը, տալով մարդուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:
Ինչ է այս ամենը. հերոսություն, թե՞ մարդ արարածի անսահմանափակ հնարավորությունների օգտագործում, որի դեպքում է միայն հնարավոր կյանքի կոչել մարդկային երևակայության սահմաններից դուրս անհավանական սխրանքները:
Անհավասար մարտերում հաղթանակը դրոշմվում է միայն այն դեպքում, երբ արդարացի պատերազմ վարող կողմը միասնական և կյանքը չխնայելու գնով ու իմաստնաբար է իրականացնում իր գործողությունները, որտեղ փոքրիկ բացթողումներն անգամ կարող են ճակատագրական լինել սպասվող արդյունքների հարցում: Այն ամենը, ինչի մասին ասվեց, ոսկերչական ճշտությամբ իրագործեցին մեր առյուծ զինվորները և արյունարբու թշնամուն հարկադրեցին՝ ժամանակավոր հրադադար կնքելու:
Ակնհայտ է, որ հարձակումից առաջ թշնամին համոզված է եղել, որ նմանատիպ հանկարծակի և լայնածավալ հարձակման միջոցով կարող է անակնկալի բերել Արցախի պաշտպանության բանակին և ժողովրդին ու միանշանակ կգրավի՝ եթե ոչ ամբողջ Արցախը, ապա գոնե չափազանց մեծ տարածք, կընդլայնի իր աշխարհագրական քարտեզն ու աշխարհին կապացուցի, որ ինքը միշտ էլ ունակ է եղել կորցրածը ետ բերել: Ուղղակի, ավելի վաղ չի արել, հուսալով, որ աշխարհը երբևէ կհասկանար իր խաղաղարար կեցվածքը և կհորդորեր՝ հոժարակամ, առանց պատերազմի Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմ, նրան վերապահելով «լայն» լիազորություններով կարգավիճակ:
Հնգօրյա պատերազմում հայ զինվորը պարտադրեց Ադրբեջանին համոզվելու, որ իենց մտադրություններն ընդամենը զառանցանքներ են և իրենց մի քայլ է միայն մնում. ժամանակավոր զինադադարի կնքման առաջարկություն, որ և արվեց նրանց կողմից, որն ընդունվեց նաև Արցախի կողմից: Այս իրավիճակում անգամ, համոզված կարելի է պնդել, որ Էրդողանն ու Ալիևը այն մարդիկ չեն, որ գթան ֆինանսական և մարդկային ահռելի կորուստների համար (իհարկե, նման արարածներին մարդ անվանելն այնքան էլ սազական չէ), խրատվեն և գոնե երկարաժամկետ կտրվածքով պահպանեն հրադադարը:
Բոլորն են հասկանում (այդ թվում, Էրդողանն ու Ալիևը), որ Ադրբեջանը դաժան պարտություն կրեց այս հնգօրյա պատերազմում և այդ անակնկալ պարտությունն այնպես է խարխլել նրանց՝ առանց այն էլ խախտված հավասարակշռությունը, որ նրանք ամեն վայրկյան, առանց խոհեմ հաշվարկների, անմտորեն կարող են դարձյալ վերսկսել պատերազմը, ելնելով այն մտահոգությունից, որ ճիշտ է՝ առանց զինտեխնիկայի հայերը մեզ սատկացրին, բա ի՞նչ կլինի մեզ հետ, եթե հայերը հասցնեն Ռուսաստանից ստանալ պայմանավորված զինտեխնիկան:
Կրկնում եմ, այս հրադադարը շատ փխրուն է և ամեն վայրկյան կարող է վերսկսվել, մանավանդ, որ գործ ունենք անհասարակշիռ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Համոզված եմ, որ այս ամենը քաջ գիտակցում են նաև մեր պատկան մարմիններն ու պաշտոնատար անձինք:
Այս պահի դրությամբ մենք կորցրել ենք մոտ ութսուն զիվորական, մոտ տաս խաղաղ քաղաքացի և տասներկու տարեկան անմեղ երեխա, որին ես կանվանեմ պատանի զինվորական, որի կյանքը հավասարապես նվիրաբերվել է հարենիքի փրկության համար…
Նրանք միայն հարյուր զինվոր չեն, այլ հարյուր աշխարհ են, հարյուր հավերժություն, հարյուր չկայացած օջախ, հարյուր առաքյալ, հարյուր առյուծ, հարյուր հրեղեն, հարյուր անպարտելի, հարյուր հրաշք, հարյուր կոկոմ ծաղիկ, հարյուր մատաղ շիվ, հարյուր բողբոջած ծիլ, հարյուր անմեղ հայացք, հարյուր չհասցրած ծնող, հարյուր հանգած և ծխացող կրակ, երկինքը և երկիրը լուսավորող հարյուր լուսարձակ, հարյուր խեղված ճակատագիր, հարյուրավոր հույսեր, հարյուրավոր իղձեր, հարյուրավոր անկատար երազանքներ, հարյուրավոր չծնված երեխաների հայրեր, …, հարյուր սրբեր, ովքեր իրենց մատաղ կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:
Նրանց սրբացած հոգիները Տերը տարավ երկինք, տեղավորեց իր շուրջը, որտեղից նրանք հավերժորեն լուսավորելու են մեր ճանապարհը և օրհնելու են մեր խաղաղության և մեր հոգիների փրկության համար:
Հավերժ փառք նրանց…: Խոնարհվում ենք…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ