Միացյալ Նահանգները հավելյալ զինվորականներ է ուղարկելու Իրաք՝ «ԴԱԻՇ»-ի ահաբեկիչների դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Բաղդադ ժամանած ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը.
«Մենք հավելյալ ռազմական խորհրդականներ ենք ուղղելու՝ Իրաքի ուժերին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Դրանից բացի, ռազմական ուղղաթիռներով Իրաքի ուժերին օգնելու ենք շրջապատել եւ հետ վերցնել Մոսուլը»:
Քարթերի խոսքով, խոսքը գնում է սահմանափակ թվով ամերիկյան զինվորականների մասին: Մասնավորապես, Իրաք են ուղղվելու ԱՄՆ-ի հավելյալ 200 զինվորական եւ «Ապաչի» տեսակի ռազմական ուղղաթիռներ: Սակայն, դրանով ամերիկյան օգնությունն Իրաքին չի սահմանափակվելու.
«Մենք նախատեսում ենք տրամադրել նաեւ հավելյալ M142 շարժական հրետանային հրթիռային համակարգեր, որոնք օգնելու են Իրաքի զինուժին՝ Մոսուլի ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում