Տասն օրից ավելի է՝ 18-ամյա Ռուբեն Առաքելյանն Էրեբունի բժշկական կենտրոնում պայքարում է կյանքի համար։ 8 ամիս է՝ Ռուբենը ծառայում էր Թալիշում, որտեղ էլ օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ընթացքում վիրավորվեց։
«Ըստ օրենքի՝ սևով սպիտակի վրա գրված է՝ միակ ժառանգին չեն տանում առաջնագիծ։ Բայց օրենքը չի գործել»,-նշեց նրա ազգական Նարինե Թումանյանը։
Ռուբենը վիրավորվել է ապրիլի 7-ին։ Այն ժամանակ, երբ արդեն իսկ գործում էր Ադրբեջանի հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը՝ կրակը դադարեցնելու մասին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում