Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկիրը քանդում է մեր ժողովուրդը». Զոյա Թադեւոսյան

Ապրիլ 18,2016 23:01

«Այս իշխանությունների վրա հույս դնել, որ դրական ինչ-որ քայլեր կանեն՝ անիմաստ է: Վկան՝ Հրազդանի խայտառակ ընտրությունները, եւ բոլոր պաշտոնյաների՝ անամոթաբար, լկտիաբար խառնվելը այդ ընտրություններին: Դասեր չեն քաղում, էլի: Պետք էր ընտրական աշխարհազորեր կազմավորել, որ գնան ու հետեւեն այդ ամբողջ գործընթացին դրսում: Դա պետք է դաս լինի կամ կասեցող նրանց այլանդակ գործողությունները»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետի ընտրությունների  մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը:

Նա վստահեցրեց, որ ամբողջ խախտումներն անում է մեր ժողովուրդը. «Ընտրական հանձնաժողովի անդամը մեր ժողովուրդն է, ընտրակաշառք վերցնողը մեր ժողովուրդն է, մեր երկիրը քանդում է մեր ժողովուրդը: Ասում են՝ քաջ ենք, բայց տեղական «հակառակորդի» դեմ չեն կարողանում: Գնում են զենքի, փամփուշտի դեմ կանգնում են, բայց ներսում չեն կարողանում սրա դեմն առնել: Սա հայկական պարադոքս է»:

Զոյա Թադեւոսյանը գտնում է, որ ամեն մի ընտրակաշառք վերցնողի պետք է գտնել, գնալ տնետուն, հայտնաբերել նրանց ու դատաստանի ենթարկել, ամոթանք տալ, որ նա հասկանա՝ այն անմեղ զինվորի արյունը, որ թափվեց, դա ի՛ր պատճառով թափվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Նորութիւն չէ դժբախտաբար –
    2000 տարիներ առաջ Աւետարանը գրած է

    ԹՇՆԱՄԻՔ ԱՐՆ ԸՆՏԱՆԻՔ ԻՒՐ

    Ասով հանդերձ հաւատքով պայքարեցան, չի վհատեցան , նման տականքները դուրս շպրտեցին իրենց ընտանիքէն և ով հրաշք Քրիստոսի հետեւորդները այսօր երկու միլիառը կ`անցնին ;

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930