Լրահոս
Օրվա լրահոսը

«Քառօրյա պատերազմի արդյունքում Սերժ Սարգսյանի վարկանիշն անկում ապրեց». Երվանդ Բոզոյան

Ապրիլ 18,2016 22:15

«Երբ հասարակությունը զարմացավ, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը չկա, միանգամից Սերժ Սարգսյանի վարկանիշն անկում ապրեց». քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանի ու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը համախմբման հետ որեւէ աղերս չունի:

«Քառօրյա պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը զգաց շեշտակի լեգիտիմության պակաս պետական համակարգում, այսինքն, զգաց, որ առաջին անգամ հայ հասարակության մեջ առաջացավ կասկած Սերժ Սարգսյանի նկատմամբ, որ չի կարողանում ապահովել Հայաստանի անվտանգությունը:

Սերժ Սարգսյանը զգաց անձնական վտանգը, եւ որ իր անձնական վտանգի արդյունքում լուրջ կորուստներ կունենա իշխանության մեջ ու միանգամից փորձեց Տեր-Պետրոսյանին ներքաշել այս համերաշխության մեջ, որ կարողանա իր դիրքերը վերականգնել իշխանության մեջ: Դրանով իսկ մասամբ վերականգնեց: Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում զրոյական վարկանիշ ունի, բայց ունի առաջին նախագահի տիտղոս եւ չունենալով քաղաքական լուրջ հավակնություններ՝ գործարքի գնաց Սերժ Սարգսյանի հետ եւ քաղաքական ոչ մի դիվիդենտ չստանալով՝ քաղաքական դիվիդենտ տվեց Սերժ Սարգսյանին»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ պատրաստվում է քաղաքացիներից պարզել՝ իրականում Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացա՞վ, թե՞ անկում ապրեց քառօրյա պատերազմի արդյունքում. «Հիմա չեմ կարող ասել՝ վարկանիշն ընկավ, թե բարձրացավ, մենք հարցում կանենք, այն ժամանակ կորոշենք, ժամանակ է պետք՝ կարողանանք գնահատել արդյունքները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. xach says:

    վարկանիշ պետք ա ունենար..որ անկում էլ ապրեր

  2. փիրուզակ says:

    Վարկանիշ կստեղծվի, քանի որ համամիտ եմ նախորդ մեկնաբանության հետ, որ գործող նախագահը վարկանիշ չունի, եթե նախագահը, կամք ունենա, պետական կառույցներին՝կառավարությանը, Ազգային ժողովին, դատական համակարգին և այլն, հստակ հրահանգ իջեցնի՝կրճատել պետական չհիմնավորված ծախսերը, որը պիտի ուղղվի ոչ թե ղեկավարների ջիփային պարկի թարմացմանը կամ ՊՆ նախարարության նոր շենքի զարդարմանը, այլ Ադրբեջանի նման անկանխատեսելի պետության տրամադրության տակ գտնվող զենքերը եթե ոչ գերազանցող, ապա հաստատատբար համարժեք զենքերի գնմանը: Մյուս քայլը պիտի պիտի լինի շուկայի ազատականացումը, ստվերի վերացումը: Ազգային անվտանգության կորստի վտանգը լուրջ սպառնալիք է,որի դիմացն առնելու համար պիտի դադարեցնենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք անկախության ողջ տարիների ընթացքում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930