Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. «Ագրամունտի հայտարարությունը կրկին անգամ հարցականի տակ դրեց իր անաչառությունը»

Ապրիլ 18,2016 21:50

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը` ԵԽԽՎ նիստում

«Պարոն նախագահ, հարգարժան գործընկերներ,

գրեթե երկու ամիս է անցել Վեհաժողովի վերջին նիստից: Եվ այստեղ մենք քննարկում ենք, թե ինչ է արվել այս ժամանակահատվածում: Ակնհայտորեն, մեր արժեքների վրա դաժանաբար եւ ցինիկորեն հարձակում են գործել, առաջինը՝ Եվրոպայի հենց սրտում՝ արյունալի ահաբեկչական հարձակումները Բրյուսելում, իսկ հետո մեր մայրցամաքի հարավ-արեւելյան մասում՝ Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ խախտելով միջազգային մարդասիրական օրենքը եւ իրականացնելով պատերազմական հանցագործություններ: Թույլ տվեք ցավակցությունս հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին: Ես նաեւ միանում եմ հարյուր հազարավոր այն մարդկանց ձայներին, ովքեր երեկ դուրս էին եկել երթի Բրյուսելում եւ Եվրոպայի ու աշխարհի տարբեր մայրաքաղաքներում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի արյունալի սրման պատճառով՝ միաժամանակ խաղաղության կոչ անելով:

Զեկույց-հաշվետվությունը վերաբերում է այստեղ հունվարին տեղի ունեցած տխրահռչակ քննարկումներից մեկին: Թույլ տվեք վերհիշել, պարոն նախագահ, որ Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի վիճահարույց զեկույցների դեմ եղած ելույթները հենց այս դահլիճում հիմնված էին այն պարզ ենթադրության վրա, որ միջազգային իրավունքի սկզբունքների հանդեպ անհիմն եւ միակողմանի որոշումները կամ ցանկացած ընտրովի կիրառում հաստատելու որեւէ փորձ միայն կխաթարի խաղաղ գործընթացը եւ կծառայի որպես շղարշ Ադրբեջանի բռնապետական ղեկավարության համար, որպեսզի այն շարունակի իր լայնածավալ ռազմական գործողությունները՝ խափանելով խաղաղ գործընթացը եւ վտանգի ենթարկելով Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում տիրող փխրուն կայունությունը: Մինչ մենք մեր մտահոգություններն ենք արտահայտում, ցավոք սրտի, իրադարձություններն այնպիսի զարգացում ունեցան, որ մեր վատ կանխատեսումն իրականացավ եւ հարյուրավոր անմեղ զոհեր եղան հակամարտության բոլոր կողմերում:

Հարգելի գործընկերներ, մինչ մենք քննարկում ենք այս զեկույց-հաշվետվությունը, չենք կարող չանդրադառնալ Վեհաժողովի մշտական մարմինների գործադրած ջանքերին, որոնք կապված են եղել այս ողբերգության հետ: Բազմիցս հստակ ուղերձ է հղվել Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակի սրման առաջին իսկ օրերից, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար այլընտրանք չկա, եւ որ պատերազմը լուծման տարբերակ չէ: Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի նախագահները, տասնյակ այլ երկրների ղեկավարներ եւ հարյուրավոր արտգործնախարարներ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարներ, ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, տասնյակ այլ միջազգային կազմակերպություններ միացրել են իրենց ձայնը եւ օգտագործել հեղինակությունը՝ նախագահ Ալիեւին հղելով միանշանակ եւ անփոխզիջումային ուղերձ՝ դադարեցնելու ռազմական ագրեսիան:

Մինչդեռ միջազգային հանրության՝ Ալիեւին ուղղված շատ խիստ եւ միաձայն ուղերձը հույսի եւ խաղաղության պատուհան էր՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար: Պարոն Ագրամունտի անպատասխանատու հռետորաբանությունը մեր Վեհաժողովը հակասության մեջ դրեց միջազգային հանրության հետ, այս անգամ ոչ թե Ադրբեջանում մարդու իրավունքների չափից դուրս ոտնահարման անտեղյակությամբ, այլ իր բացառիկ վտանգավոր ձեւակերպմամբ՝ որոշակիորեն իրեն դնելով Ադրբեջանի հետ կողք-կողքի, հատկապես այս փխրուն իրավիճակում:

Ցավոք սրտի, պարոն Ագրամունտի հայտարարությունը կրկին անգամ հարցականի տակ դրեց իր անաչառությունը որպես Վեհաժողովի նախագահ եւ լիազորեց լրատվամիջոցներին ադրբեջանական միջնորդական կառույցներին իր ենթադրյալ ներգրավվածության մասին՝ լրջորեն խաթարելով Վեհաժողովի հեղինակությունը միլիոնավոր եվրոպացիների եւ մեր ժողովրդավարության տան բոլոր անդամների աչքերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930