Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
Քիչ առաջ, երբ Վանատուրում հավաքույթ էինք կազմակերպել մեր ենթաշտաբների պետերին եւ հրազդանցի կամավորներին շնորհակալություն հայտնելու համար, խնջույքի մեկնարկից տասը րոպե անց անհավանական բան տեղի ունեցավ:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի մի խումբ թիմակիցներ խաբեությամբ երեկույթից փողոց են հրավիրել մեր թիմի անդամներից մի քանիսին եւ տասը մեքենայից կազմված հրոսակախմբով հարձակվել նրանց վրա:
Լուրը, իհարկե, շատ արագ հասավ տեղ եւ խնջույքի մոտ հարյուր մասնակիցները դուրս թափվեցին: Եթե այսպես չլիներ՝ հետեւանքները կլինեին շատ ծանր:
Կարդացեք նաև
Հարձակվողներն, ըստ ամենայնի, տեղյակ չեն եղել, որ տվյալ վայրում հարյուրից ավել մարդ կա: Նրանք եղել են հարբած վիճակում: Հարձակվել են հետեւյալ խոսքերով. «Ինչի չգիտե՞ք, որ մենք փող բաժնող ենք. փող բաժանողներին բան եք ասու՞մ»:
Դեպքի վայրում եղել է նաեւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի եղբոր ավտոմեքենան:
Էս մակարդակի <> տղաները կարող է փող ունեն,շատ փող ունեն, բայց ապրիլի 2ից հետո հո մի բան հստատ է՝ սահմանին կանգնած 18 տարեկան զինվորի քաջություն չունեն: Մենք տեսանք Թուրքիայի հատուկ կենտրոններում մարզված ադրբեջանցի դիվերսանտներին դիմակայած 18-19 տարեկան տղերք: Հիմա տեսնում ենք թիկունքում, կոռումպացված ոստիկանների, իշխանության աջակցությամբ, թիկնազորով, մեծ-մեծ մեքենաներով շրջող 18-19ից շաաաաատ բարձր տարիքի տղաներ: Ով աչք ունի, թող տեսնի…