Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Թուրքիան հանդես է գալիս որպես ահաբեկչական կազմակերպության «հանգույց»

Ապրիլ 18,2016 21:25

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ելույթը

Այսօր միգրացիոն ճգնաժամը Եվրոպայի համար ամենակարևոր մարտահրավերներից մեկն է: Ավելի քան մեկ միլիոն գաղթյալներ, փախչելով պատերազմից, հետապնդումներից և հակամարտություններից, ավելի լավ ապագա են փնտրում այլ երկրներում: Ըստ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գործակալության (UNHCR)` սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմները, տարածաշրջանային հակամարտությունները և ճգնաժամերը Աֆղանստանում, Մերձավոր Արեւելքում և որոշ աֆրիկյան երկրներում, տարածաշրջանային կոնֆլիկտները և ճգնաժամերը փախստականների ներհոսքի աճի հանգեցրեցին:

Անցյալ տարվա մարտին Եվրոպական Միությունը եւ Թուրքիան հունական ափ եկող գաղթյալների հոսքը դադարեցնելու շուրջ համաձայնություն ձեռք բերեցին: Ըստ այդ համաձայնագրի` Թուրքիան պետք է մինչեւ 2018 թվականի վերջը ստանա ավելի, քան 6 միլիարդ եվրո փախստականների ներհոսքի հետ կապված ծախսերը հոգալու համար: Այս համաձայնագիրը, որ կնքվել էր գրեթե Թուրքիայի շանտաժի ներքո, քննադատության է արժանանում տարբեր պատճառներով: Այդ երկիրը միլիարդավոր եվրոներ է ստանում միգրացիոն հոսքերը կառավարելու համար, որոնք մասամբ Իսլամական պետության գործողությունների պատճառով են առաջացել: Բայց մյուս կողմից, որոշ ԶԼՄ-ներ պնդում են, որ Թուրքիան ֆինանսապես աջակցում է իսլամական պետությանը` ահաբեկչական այս խմբավորումից ցածր գներով նավթ ձեռք բերելով: The Daily Mailը հաղորդում է, որ 2014 թ. օգոստոսի 25-ին շատ օտարերկրացիներ Սիրիայում եւ Իրաքում միացել են ահաբեկչական խմբավորմանը Թուրքիայով ճանապարհորդելուց հետո:

Այսպիսով, Թուրքիան հանդես է գալիս որպես ահաբեկչական կազմակերպության «հանգույց»:

Այսօր, իսլամական պետությունը դիրքերը թուլացնում է Սիրիայում, ինչը հուսադրող է: Սակայն այս բոլորը մտահոգիչ նախանշաններ են, որ ԻՊ-ը նպատակը կհետապնդի ապակայունացնել այլ տարածաշրջաններ, այդ թվում ՝ Հարավային Կովկասը:

Ինչպես գիտեք, ապրիլի 2-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ:

Մի շարք ԶԼՄ-ներ ահազանգում են ադրբեջանական բանակի շարքերում իսլամական պետության զինյալների ներգրավվածության վերաբերյալ: Գուցե այդ հանցագործների ներկայությունը եւ ուղղորդումը կարող են բացատրել ադրբեջանական զինված ուժերի բարբարոսական գործողությունները պատերազմի չորս օրերի ընթացքում:

Պատերազմական հանցագործությունների թվում են քաղաքացիական օբյեկտների, դպրոցների ռմբակոծությունները ծանր հրթիռներով, քաղաքացիական անձանց ՝ երեխաների ու տարեցների սպանությունները և խոշտանգումները, ԻՊ-ի ոճով զոհված զինվորների ցուցադրական գլխատումը:

Այն պահին ԼՂՀ-ում անիմաստ արյունահեղությունը ընդհատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խիզախության շնորհիվ: Սակայն արդարացիորեն կա մտավախություն, որ հավանական է ԻՊ-ի հետագա ընդլայնումը նոր տարածաշրջաններում, ինչն անպայման հանգեցնելու է նոր պատերազմների ու ողբերգությունների:

Ավարտելով ելույթս ՝ ցանկանում եմ աջակցել այն մարդկանց, ովքեր հորդորում են ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում համատեղել ջանքերը, հետագա միջոցներ ձեռնարկել արմատականության և ատելության խոսքի դեմ պայքարելու համար և որոշ բարձրաստիճան ռասիստներին հասկացնել, որ պատերազմը լուծում չէ, և հանդուրժողականությունը ուժեղներին է հատուկ:

https://www.youtube.com/watch?v=lwIOOwTnV4s

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Лана says:

    В Турции находятся Болле 3 милл. беженцов, чем и угрожая ЕС, Эрдоган уничтожает курдов, называя их террористами. Америка закрывает глаза на это, зная, что Эрдоган не станет с ней церемониться и на весь Мир раскроет “секрет” об ИГИЛ, как спецгруппа Америки. Да и про ПРО и геополитике и рычагов Турции не стоит забывать. А ЕС, избегая поток беженцев из Турции и недовольства народа, готова согласиться со всеми капризами Турции, включая и уничтожение Курдов. Но, “аппетит” Ердогана может и затронуть Курдов, проживающих на территории Армении, чем и исполнит долгожданное желание Турции и Азербайджана об захвате Армении, что и будет одобряться со стороны ЕС, чтоб обеспечить транзит нефти. виновниками этой ситуации являются и чиновники, которые у иностранных предприятий (БМВ) вымогали деньги, теряя доверие, о чем и опубликовали Европейские СМИ.
    А их жадность, прося у ЕС бешеные суммы за транзит, вообще прогнала их в объятия наших врагов.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930