Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքը խոչընդոտելու մեղադրանքով Հակոբ Նազարի-Դեխնավիի գործը Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է:
Նրան մեղադրանք է առաջադրվել Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի օրը Երևան քաղաքի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին, ժամը 17:00-ի սահմաններում բռնություն գործադրելով հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար:
Այսօր այս գործով դատական նիստը հետաձգվեց, որ մեղադրյալը հնարավորություն ունենա պաշտպաններ ներգրավել:
Փաստաբան Դավիթ Գյուրջյանն ասաց, որ դատական նիստի մասին Հակոբ Նազարի-Դեխնավիին չէին տեղեկացրել. « Շինծու մեղադրանք է, այսինքն, ինչ-որ անձինք ցուցմունք են տվել, որ ինքը հարվածել է հանձնաժողովի նախագահին, այն ինչ լրիվ հակառակն է տեղի ունեցել: Իրեն են ապտակել, նույնիսկ լսողական սարքը գցել իր վրայից (մեղադրյալը լսողական խնդիրներ ունի): Ծայրաստիճան իրարից տարբերվող ցուցմունքներ են այս գործում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ