Լրահոս
Օրվա լրահոսը

200 մլն դոլար արժողությամբ ուրան իրացնելու մեղադրանքով Թբիլիսիում ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել. «Հետք»

Ապրիլ 18,2016 21:07

Թբիլիսիում երեք Հայաստանի և երեք Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել 200 մլն դոլար արժողությամբ ռադիոակտիվ «Ուրան-238» նյութի իրացման մեղադրանքով:

Ձերբակալվածներից մեկի փաստաբան Դավիդ Աբեսաձեն հայտնել է, որ 6 ձերբակալվածներից 4-ը թոշակառուներ են՝ 74-75 տարական, որոնցից 2-ը՝ ՀՀ քաղաքացիներ, երկուսը՝ Վրաստանի:

Փաստաբանը հայտարարել է, որ ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում:

Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վրաստանի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են Հայաստանի երեք և Վրաստանի երեք քաղաքացիների’ ռադիոակտիվ նյութերի իրացման մեղադրանքով: Լրագրողների հետ զրույցի ժամանակ քննիչ Սավլե Մոտիշվիլին պատմել է, որ «Ուրան-238» միջուկային նյութով տրանսպորտային կոնտեյները հայտնաբերվել է մեղադրյալներից մեկի տանը: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 230 հոդվածի հատկանիշներով՝ ռադիոակտիվ նյութերի կամ սարքերի ապօրինի շրջանառության համար, որը նախատեսում է 5-ից 10 տարի ազատազրկում:

Ապրիլի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն կալանքի սանկցիա է կիրառել, և հետաքննության ընթացքում մեղադրյալները կմնան անազատության մեջ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «hetq.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930