Փրկարար ծառայության տնօրենին ազատեցին պաշտոնից։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել. «Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով` Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»։