Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ի համար Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությունը առաջնահերթություն է

Ապրիլ 18,2016 19:01

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը:

«Եվրամիության օժանդակությամբ իրականացվող ծրագրերը, որոնք այսօր կյանքի են կոչվում, շատ նպատակային են: Բազմաթիվ այլ լրջագույն խնդիրների շարքում մեր երկիրն ունի տարածքների անհամաչափ զարգացման, մարզերում աղքատության, գործազրկության, եկամուտների պակասի խնդիր: «Հայաստանի 2016-2025թթ. Տարածքային զարգացման ռազմավարություն» փաստաթուղթը, որին Եվրամիությունն աջակցում է, թույլ կտա զարգացման համակարգված ծրագրերի իրականացման ճանապարհով հասնել տարածքների զարգացման և վերոնշյալ խնդիրների լուծման»,-հանդիպման սկզբում ասել է նախարարը:

Դավիթ Լոքյանը կարծիք է հայտնել, որ համայնքների զարգացման միջոցով է հնարավոր ապահովել երկրի զարգացումը և նշել, որ այդ հարցում նախարարությունը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Եվրոպական միության հետ: Նախարարն անդրադարձել է նաև համայնքների խոշորացման ծրագրին, նշելով, որ վարչական բարեփոխումները ևս կարող են նպաստել տարածքներում ֆինանսական  և մարդկային ռեսուրսների կուտակմանն ու նոր ծրագրերի իրականացմանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և կարևորել հանդիպումը ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու տեսանկյունից:

«Եվրոպական միության համար Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությունը առաջնահերթություն է: Մենք համակարծիք ենք, որ տարածքային զարգացման ապահովմամբ միայն կարելի է ապահովել երկրի զարգացումը: Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք համագործակցությունը՝  շեշտը դնելով տարածքների զարգացման վրա»,-ասել է  Պյոտր Սվիտալսկին: Նա նշել է, որ կառույցը պատրաստ է աջակցել ցանկացած  նախաձեռնության, որն ուղղված կլինի տարածքների զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև հետագա համագործակցությանը  վերաբերող հարցեր:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930