Ռիո դե Ժանեյրոյում անցկացված սպորտային մարմնամարզության վարկանիշային «Թեստ Իվենթ» մրցաշարում ամերիկաբնակ մեր հայրենակից Հուրի Գեբեշյանը, որը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, հաստատեց աշխարհի առաջնությունում ձեռք բերած նախնական ուղեգիրը: Հուրին սպորտային մարմնամարզությունում Հայաստանին բերեց ռիոյի օլիմպիական խաղերի երրորդ վարկանիշը՝ միաժամանակ դառնալով այս մարզաձեւում օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին կին մասնակիցը:
Հուրի Գեբեշյանի վարկանիշը նաեւ Հայաստանի օլիմպիական պատվիրակության 18-րդ ուղեգիրն է Ռիո դե Ժանեյրոյի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ intlgymnast.com-ի