«2017 թվականի ընտրական գործընթացի համար այս ընտրություններում մենք հավաքել ենք շատ մեծ թվով ձայներ»,- ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով կիրակի Հրազդանում տեղի ունեցած ընտրություններին, ասաց ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը;
Նա նշեց, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է աշխատի մեծացնել իր ձայների թիվը: Եվ օրինակ՝ Հրազդանում այդ ձայների թիվը կմեծանա այն քաղաքացիների հաշվին, որոնք ներգրավվել էին Քաղաքացիական պայմանագրի ստեղծած մեխանիզմի մեջ:
«Սա ճանապարհ է, որը մենք սկսել ենք, եւ մենք անցնելու ենք այդ ճանապարհը մինչեւ վերջ: Եվ այս գործընթացը ցույց տվեց, որ մենք ունենք անհրաժեշտ ինտելեկտուալ եւ մարդկային ներուժ, որ շարունակենք այդ ճանապարհը եւ բարեհաջող ավարտին հասցնեն»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հրազդանում տեղի ունեցած ընտրությունները դիտարկել են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարածքային կառույցները Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից. «Այդ ձայները պահվել են: Եվ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ապացուցել է գործնականում, որ ինքը կարող է պահել, այո՛, ամեն տրված ձայն: Մենք այսօր չենք ասում՝ վա՜յ, 50 հազար հոգի քվեարկել է Սասուն Միքայելյանի օգտին, բայց հանցագործ իշխանությունը մեր ձայները տարել է: Հանցագործ իշխանությունը մեզնից չի կարող ձայներ տանել, ես ձեզ պարզ ասում եմ, որեւէ իշխանություն մեզնից չի կարող ձայներ տանել, որովհետեւ մենք մեզ տված ամեն ձայնը գիտենք ու պաշտպանում ենք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ