Վաղը Սավանգերում մեկնարկում է շախմատի 4-the Norway Chess գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 10 գրոսմայստերները՝ Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Լեւոն Արոնյանը, Պավել Էլյանովը, Պենտալա Հարիկրիշնան, Լի Չաոն, Վեսելին Տոպալովը եւ Նիլս, Գրանդելիուսը:
Իսկ այսօր շախմատիստները կանցկացնեն բլից մրցաշար, որտեղ զբաղեցրած տեղերով էլ որոշվելու է հիմնական մրցաշարում նրանց դասավորությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ